
Գերմանիայի Ընկերվար-ժողովրդավարական կուսակցութեան Երիտասարդական կազմակերպութեան (Jusos) հրաւէրով ՀՅԴ Երիտասարդականը մէկ ներկայացուցչով մասնակցեց յիշեալ կազմակերպութեան տարեկան համագումարին։ ՀՅԴ Երիտասարդականը ներկայացնում էր Կարապետ Շադոյեանը Աւստրիայից։ Համագումարը տեղի ունեցաւ թուականիս դեկտեմբերի 6-8-ին, Նիւրնբերգում։ Համագումարին մասնակցում էին կազմակերպութեան մօտ 400 անդամներ և հիւրեր` Նիդերլանդներից, Բելգիայից, Շուեդիայից և այլուր։ Համագումարին մասնակցում էին նաև Ընկերվարական երիտասարդների միջազգային միութեան (IUSY) և Եւրոպական…















