
Թուրքիայում տարեցտարի ավելանում են իսլամացած հայերի՝ քրիստոնեությանը վերադառնալու դեպքերը: Արմատներին վերադառնալ ցանկացողները դա հիմնականում անում են՝ դիմելով Պոլսի հայոց պատրիարքարանին: Պատմաբան Կարեն Խանլարյանը, որը մասնագիտացել է իսլամացած հայերի խնդիրներով, ՍիվիլՆեթին պատմում է, թե ինչպես է տեղի ունենում վերադարձը արմատներին: — Ցեղասպանության և նախորդող կոտորածների ընթացքում իսլամացումը կամ կրոնափոխությունը համարվել է փրկության ելք: Բազմաթիվ ընտանիքներ փրկվելու…














