
Եթէ փորձենք նկարագրել այսօրուայ Հայաստանեան մամուլը զարմանալիօրէն կը յայտնաբերենք, որ այնտեղ չկայ այն, ինչ հանդիսանում է մամուլի ուղեծիրը՝ գաղափարախօսութիւն, որեւէ հոսանքի հետեւորդ կամ այն, ինչին կոչուած է, ժամանակակից ձեւակերպմամբ՝ չորրորդ իշխանութիւն: Վերջին խորհրդարանական ընտրութիւններին չորրորդ իշխանութեան ներկայացուցիչների մի ներկայանալի բանակ իշխանական իր լծակների շառաւիղները փոփոխելու հայտ ներկայացրեց՝ ցանկութիւն յայտնելով յայտնուել օրէնսդիր մարմնում: Իշխանական լծակների շառաւիղի…












