
Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում, երբ ՀՅԴ ներկայացուցիչները Չարենցավանում էին, ներկաներից մեկը ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ հիմքեր ունեն պնդումները, որ սահմանադրական փոփոխությունները կհանգեցնեն միակուսակցական համակարգի: Աղվան Վարդանյանը հերքեց այդ մտահոգությունները` ասելով, որ 100 տոկոս համամասնական ընտրակարգն էապես նվազեցնելու է միակուսակցական համակարգի ձևավորումը: «Պոլիտբյուրոն հնարավոր էր Սովետական միությունում, երբ…















