
Հունիսի 3-6-ը Արցախում էին «Թեւանիկ» բարեսիրական խմբի ներկայացուցիչները: Նրանց ուղեկցում էր Արցախի Հանրապետության «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Ռիտա Մնացականյանը: Հերթական այցի ընթացքում «Թեւանիկ» խմբի կողմից Արցախի Ասկերանի շրջանի Լուսաձոր, Մարտակերտի շրջանի Պողոսագոմեր, Կիչան և Հայկաջուր համայնքների դպրոցներին են հանձնվել համակարգիչներ, տպիչ և այլ սարքավորումներ, սպորտային պարագաներ: Դպրոցներն ընտրվել են ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության հետ…















