Լուրեր

Դավիթ Լոքյանը այցելել է Տավուշի մարզի պաշտպանական դիրքեր, շհորհավորել զինվորականներին Ամանորի առթիվ

Դեկտեմբերի 29-ին ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը այցելել է Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Բաղանիս, Կոթի համայնքներ, եղել տարածաշրջանում տեղակայված զորամասի գումարտակում, որը սահմանի պաշտպանություն է իրականացնում: Նախարարը զրուցել է զինծառայողների hետ, շնորհավորել հայրենիքի սահմանները պաշտպանող զինծառայողներին: «Շնորհավորում եմ սիրելի զինվորականներ Ամանորի առթիվ, ցանկանում եմ, որ 2017 թ-ին կարողանաք անփորձանք ծառայություն իրականացնել, պաշտպանել…

Դավիթ Լոքյանն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի դեսպանին

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիևային: Շնորհավորելով դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ` Դավիթ Լոքյանը հաջողություն է մաղթել նրան դիվանագիտական առաքելության իրականացման գործում: Տարածքային կառավարման և զարգացման նախարարը կարևորել է հայ-բուլղարական հարաբերությունների զարգացումը, համապատասխան ոլորտներում համագործակցության ամրապնդումն ու խորացումը: Նախարարը միաժամանակ…

Այս պահի դրությամբ ՀՅԴ-ում դաշինք կազմելու հարց չի քննարկվում

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը անդրադարձավ մի քանի ներքաղաքական հարցերի: Այն հարցին, արդյո՞ք այլ քաղաքական ուժերի հետ քննարկվում է դաշինք կազմելու հարցը, Աղվան Վարդանյանը նշեց, որ այս պահի դրությամբ դաշինքի հարց չի քննարկվում, նման օրակարգ առայժմ չկա, և որ 99 տոկոսով ՀՅԴ-ն ընտրությունների կգնա առանձին: «Բայց քաղաքականության մեջ երբեք…

Դավիթ Լոքյանն ամփոփում է տարին

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության համար 2016թ-ի ամենակարևոր ձեռքբերումը տարածքային զարգացման վերաբերյալ 2016-2020թթ-ների ռազմավարությունն էր: Այս մասին այսօր՝ տերեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: Նրա խոսքով՝ հենց այդ ռազմավարության մեջ է մշակված այն ծրագիրը, թե ինչպես զարգացնել ՀՀ համայնքները և վերացնել կամ գոնե մեղմել մարզերում առկա խորը…

Մեզ հաջողվել է կրթական ժամացույցը պահել անթերի

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ամփոփեց 2016 թվականի աշխատանքները: Նա նշեց, որ ծանրության հիմնական ծավալն ու հասարակության հետաքրքրությունը հանրակրթության ոլորտում է, որտեղ իրականացրել են 2 հիմնարար փոփոխություններ: «Հնարավորինս փորձել ենք ավագ դպրոցի հիմնախնդիրները մոտեցնել լուծմանը` բեռնաթափելով 12-րդ դասարանը: Ավագ դպրոցում երիտասարդը պետք է ընտրի իր հետագա կյանքի համար անհրաժեշտ 4-5 առարկաները: Սակայն,…

Հաստատվեց «Դպրոցական կայուն սնունդ» ծրագրի և հիմնադրամի ստեղծման նախագիծը

Այսօր կառավարության նիստում ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը ներկայացրեց որոշման նախագիծ, որը վերաբերում էր «Դպրոցական կայուն սնունդ» ծրագրին: Նախարարը նշեց, որ այդ ծրագիրը ամենահաջող ծրագրերից մեկն է, ներկայումս երեք մարզերի դպրոցներում իրականացվում է տաք սննդի տրամադրում: «Ընդհանուր առմամբ` 83 հազար երեխա շաբաթը հինգ օր ստանում է դպրոցական տաք սնունդ` 7 մարզերում, իսկ 2014-ից շուրջ 23 հազար…

Ֆրանսայի Հայ Դատը Կարօ Փայլանի Ապահովութիւնը Երաշխաւորելու Արշաւի Կը Ձեռնարկէ

ՓԱՐԻԶ, «Նոր Յառաջ».- Ֆրանսայի Հայ Դատի յանձնախումբը Երկուշաբթի, Դեկտեմբեր 19 թուակիր հաղորդագրութեամբ մը կը տեղեկացնէ, թէ Թուրքիոյ քրտամէտ Ժողովուրդներու ժողովրդավարական կուսակցութեան անդամ հայ երեսփոխան Կարօ Փայլան մահուան լուրջ սպառնալիքներու դէմ յանդիման կը գտնուի, յատկապէս Թուրքիոյ նախագահ Ռեչեփ Թայիփ Էրտողանի վարչակարգին քաջալերանքով վերջերս սաստկացած հալածանքին իբրեւ հետեւանք։ Հաղորդագրութեան մէջ կը նշուի, թէ քրտամէտ կուսակցութեան շարքերէն առաջին…

Նշւեց Հայ Յեղափոխական Դաշնակցութեան 126-ամեակը

«ԱԼԻՔ», Կ. Դ. – Դեկտեմբերի 15-ին Հ. Մ. «Արարատ» Կ.-ի «Կոմիտաս» սրահում, նշւեց Հայ Յեղափոխական Դաշնակցութեան հիմնադրման 126-ամեակը: «Մշակ բանւոր» քայլերգով մեկնարկած միջոցառմանը ցուցադրւեց փաստա-վաւերագրական տեսաֆիլմ, ուր ներկայացւած էր ՀՅԴ անցած 126 տարիների վերիվայրումներով լի ուղին՝ սկսած 1890 թւականից մինչեւ Արցախեան ազատագրական շարժում: Միջոցառմանը ելոյթ ունեցաւ «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչ Հենրիկ Խալոյեանը: Օրւայ բանախօս էր հրաւիրւած…

ՀՅԴ 126-Ամեակի Արժանավայել Նշում Հոլանտայի Մէջ

Իւրաքանչիւր տարեվերջի աւանդութիւն դարձած է հրապարակային նշում կատարել Հայ յեղափոխական դաշնակցութեան տարեդարձին առիթով` տարբեր գաղութներու, Արցախի եւ Հայաստանի մէջ: Բնականաբար յարաբերաբար նոր գաղութները եւս անմասն չեն մնար այս աւանդութենէն: Վկա՛յ Հոլանտայի հայ գաղութը, որ սրընթաց կերպով կ՛աճի, կը բազմանայ ու ինքնաբերաբար ուժեղ պահանջ կը զգայ կազմակերպուելու եւ արդէն իսկ հետզհետէ կը կազմակերպուի լրջօրէն, ոչ միայն…

Աւետիս Ահարոնեանի Ծննդեան 150-Ամեակին Նուիրուած Միջազգային Գիտաժողով

Հայաստանի սփիւռքի նախարարութեան, Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան եւ Երեւանի պետական համալսարանի նախաձեռնութեամբ 15 դեկտեմբերին պետական համալսարանի հայ բանասիրութեան բաժանմունքի դահլիճին մէջ տեղի ունեցած է գրող, ազգային-պետական գործիչ Աւետիս Ահարոնեանի ծննդեան 150-ամեակին նուիրուած միջազգային գիտաժողով: Բացման խօսքով հանդէս եկած են Երեւանի պետական համալսարանի նախագահ Արամ Սիմոնեան եւ Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Կեդրոնական…