Լուրեր

Հայ Դատը Ատրպէյճանի Մօտ Նոր Դեսպանի Դիրքերուն Յստակացումը Կը Պահանջէ

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ.- Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը, ինչպէս նաեւ Հայաստանի բարեկամներ եւ մարդկային իրաւանց պաշտօնատարներ կոչ կ՛ընեն Միացեալ Նահանգներու Ծերակոյտի անդամներուն, որ Ատրպէյճանի մօտ Միացեալ Նահանգներու դեսպանի թեկնածու Ըրլ Լիցընպըրկըրի նշանակումը վաւերացնելէ առաջ՝ յստակացնեն անոր դիրքորոշումները Թուրքիոյ, Ատրպէյճանի, Արցախի եւ Հայաստանի առնչուող հարցերուն կապակցութեամբ։ Միացեալ Նահանգներու նախագահ Տանըլտ Թրամփ այս շաբաթ Ատրպէյճանի մօտ դեսպան նշանակած էր Լիցընպըրկըրը,…

Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելություն

Սեպտեմբերի 7-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելություն: Մասնակցեց 24 քաղաքացի, ովքեր եկել էին Ապարան եւ Ալագյազ խոշորացված համայնքների բնակավայրերից, Ոսկեհատ, Ոսկեվազ, Արագածոտն, Ուշի, Դաշտադեմ, Կարբի, Սասունիկ համայնքներից, Թալին եւ Աշտարակ քաղաքներից: Քաղաքացիները մարզպետին դիմեցին առողջական, սոցիալական, կենցաղային եւ անձնական բնույթի այլ հարցերով: Ծանոթանալով խնդիրներին՝ մարզպետը դրանց լուծման համար համապատասխան հանձնարարություններ եւ ցուցումներ…

Հայ Դատը Հետաքննութիւն Կը Պահանջէ՝ Իսրայէլէն Ատրպէյճան Արտածուող Զէնքերու Հարցով

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ.- Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը կոչ ըրած է Միացեալ Նահանգներու արտաքին գործոց նախարարութեան, որ պաշտօնական հետաքննութիւն բանայ Իսրայէլէն Ատրպէյճան կատարուած հաւանական ապօրինի արտածումներուն հարցով, որոնք կրնան կապ ունենալ 2017ի Յուլիսին՝ իսրայէլեան անօդաչու սարքով մը Արցախի վրայ կատարուած յարձակումին հետ։ Արդարեւ, նշեալ յարձակումին ընթացքին կրնան գործածուած ըլլալ ամերիկեան արտադրութեամբ գործիքներ։ Նախարարութեան յղուած նամակին մէջ, Հայ Դատը…

Սանկտ-Պետերբուրգում նշվեց ԼՂՀ Անկախության 27-րդ տարեդարձը

Ս.թ. սեպտեմբերի 2-ին Սանկտ-Պետերբուրգի հայ համայնքը ՀՀ գլխավոր հյուպատոսության աջակցությամբ նշեց ԼՂՀ Անկախության 27-րդ տարեդարձը: Առավոտյան Սանկտ-Պետերբուրգի Սբ. Կատարինե եկեղեցում Հյուսիս-Արևմտյան տարածաշրջանում Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ տեր Պողոս աբեղա Վարդանյանի հանդիսապետությամբ կատարվեց հանրապետական մաղթանք՝ նվիրված ԼՂՀ Անկախության 27-րդ տարեդարձին: Որից հետո ելույթով հանդես եկավ Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, ով շնորհավորեց ներկաներին ԼՂՀ…

Պատշաճ Յարգանք Ընկ. Վահէ Յարութիւնեանի Յիշատակին

Կիրակի, 2 Սեպտեմբեր 2018ի յետմիջօրէին, Հ.Յ.Դաշնակցութեան Կլենտէյլի (Գալիֆորնիա) «Գարամանուկեան» կեդրոնի սրահին մէջ, տեղի ունեցաւ ոգեկոչական հաւաք մը, յարգելու համար յիշատակն ու վաստակը Հ.Յ.Դ. Բիւրոյի գործավար եւ աշխատակազմի ղեկավար, նորոգ հանգուցեալ ընկ. Վահէ Յարութիւնեանի։ Հաւաքը կայացաւ Կլենտէյլի Ս. Աստուածածին եկեղեցւոյ մէջ կայացած քառասունքի հոգեհանգստեան արարողութենէն վերջ։ Ներկայ էին հանգուցեալին ընտանեկան պարագաները, հարազատները եւ գաղափարի ընկերները, որոնք…

Արամ Ա. Կաթողիկոս Ընդունեց Արցախի Հանրապետութեան Ազգային Ժողովի Փոխնախագահը

Կիրակի, 2 սեպտեմբեր 2018-ին, Արամ Ա. վեհափառ հայրապետը, Ս. Աստուածածին վանքին մէջ ընդունեց Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայեանը: Անոր կ՛ընկերանար Լիբանանի Հայ դատի մարմինի պատուիրակութիւն մը: Անոնք նախ մասնակցեցան վանքի մատրան մէջ մատուցուած Ս. եւ անմահ պատարագին եւ ապա հանդիպում ունեցան վեհափառ հայրապետին հետ: Հանդիպման ընթացքին անդրադարձ կատարուեցաւ Արցախի դիմագրաւած մարտահրաւէրներուն եւ հոն…

Քաղաքացիների ընդունելություն՝ Աշոտ Սիմոնյանի մոտ

Օգոստոսի 31-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ քաղաքացիների ընդունելություն: Ընդունելությանը մասնակցեց 32 քաղաքացի՝ Կարբի, Նոր Եդեսիա, Մելիքգյուղ, Կոշ, Արտաշավան, Բյուրական, Փարպի, Սասունիկ, Օշական, Ուշի, Վ. Բազմաբերդ համայնքներից, Ծաղկահովիտի եւ Ապարանի խոշորացված համայնքների բնակավայրերից, Աշտարակ եւ Թալին քաղաքներից: Բնակիչները մարզպետին դիմեցին աշխատանքային, բուժօգնության, սոցիալական, կենցաղային եւ անձնական հարցերով: Ծանոթանալով խնդիրներին՝ Աշոտ Սիմոնյանը դրանց լուծման համար համապատասխան…

Արցախի Ազգային ժողովի փոխ նախագահը այցելեց «Ազդակ»

Արցախի հանրապետութեան Ազգաժին ժողովի փոխ նախագահ Վահրամ Բալայեան այցելեց «Ազդակ», ընկերակցութեամբ Հայ Դատի Լիբանանի յանձնախումբի անդամներուն։ Տնօրէնութեան հետ կայացած հանդիպումին ընթացքին Վահրամ Բալայեան զեկուցեց Արցախի առնչուած ներքին եւ արտաքին գործընթացներուն մասին։ Խորհրդակցութիւնը ապա կեդրոնացաւ տեղեկատուական ոլորտի վրայ՝ յատկապէս Արցախի եւ Սփիւռքի զանգուածային լրատուամիջոցներու միջեւ իրականացուող համագործակցութեան։ Արցախի Ազգային ժողովի փոխ նախագահը բարձր գնահատեց «Ազդակ»-ի կատարած…

Քալիֆորնիոյ Նահանգային Ծերակոյտը Վաւերացուց Թուրքիայէն Ներդրումները Ետ Քաշել Առաջարկող Բանաձեւը

ՍԱՔՐԱՄԵՆԹՕ.- Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը կը տեղեկացնէ, թէ Օգոստոս 29ի երեկոյեան, Քալիֆորնիոյ նահանգային Ծերակոյտը միաձայնութեամբ (36-0) վաւերացուցած է թիւ 1597 բանաձեւը։ Բանաձեւը կը պահանջէ նահանգային ներդրումները ետ քաշել Թուրքիայէն։ Նահանգային խորհրդարանին կողմէ անցեալ տարի վաւերացուած սոյն բանաձեւի հեղինակը խորհրդարանի անդամ Ատրին Նազարեանն է, որ բանաձեւը կապած էր Հայոց Ցեղասպանութիւնը ուրանալու Թուրքիոյ քաղաքականութեան, ինչպէս նաեւ…

Մարտին Զոնեբորնն ամփոփել է Արցախ կատարած այցը

Օգոստոսի 28-ից Արցախում է Եվրախորհրդարանի պատգամավոր Մարտին Զոնեբորնի գլխավորած պատվիրակությունը, որը Արցախ է ժամանել ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանի եւ հանձնախմբի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանի ուղեկցությամբ: Այցի ընթացքում պատվիրակությունը մի շարք հանդիպումներ է ունեցել. ԱՀ նախագահ Բակո Սահակյանի, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի, Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի, Մշակույթի, երիտասարդության հարցերի եւ…