Լուրեր

Կոնգրեսի հանձնաժողովն ընդունել է բանաձեւը, որն առաջարկում է վերահսկել Թուրքիայի գործողությունները քրիստոնեական գույքի նկատմամբ

Ամերիկյան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնախումբն այսօր քվեարկությամբ ընդունեց բանաձեւի նախագիծը, որը Վաշինգտոնից պահանջում է վերահսկել, թե որքանո՞վ եւ ինչպե՞ս է Թուրքիայի կառավարությունն իրական տերերին վերադարձնում բռնագրաված քրիստոնեական եկեղեցիները, ուխտավայրերը եւ եկեղեցական գույքի մյուս տեսակները: Նախագիծը Կոնգրեսում շրջանառության մեջ են դրել Էդ Ռոյսն ու Էլիոտ Էնգելը: Օրինագիծը Պետքարտուղարությունից պահանջում է մինչեւ 2021 թվականն ամեն…

Որեւէ պաշտոն ստանձնելիս կարեւոր է քաղաքական կամքի դրսեւորումը

Արթուր Աղաբեկյանի արձագանքը ֆեյսբուքյան քննարկումներին Վերջերս Aparaj.am կայքում հրապարակվել է հարցազրույց ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի հետ, որտեղ նա մասնավորապես անդրադառնում է ԼՂՀ-ում խորհրդարանական կառավարման համակարգին եւ 100% համամասնական ընտրակարգին անցնելու անհրաժեշտությանը: Հոդվածը համացանցում մեծ քննարկան նյութ դարձավ: Որոշ ֆեյսբուքյան օգտատերեր նշեցին, որ փոխվարչապետը չի կարող մասնակցել հաջորդ նախագահական ընտրություններին, դրա համար նա ցանկանում է զբաղեցնել…

Հերթական այց Արցախ

Արցախում էր Ժասմեն Բունիաթյանը Անցյալ շաբաթ 24-րդ հերթական այցով Արցախում էր գտնվում Արցախի բարեկամ, Արեւմտյան Ամերիկայի ՀՕՄ-ի շրջանային վարչության գործավար Ժասմեն Բունիաթյանը: Այցի շրջանակներում նա ՀՕՄ-ի Արցախի միավորի անդամների հետ այցելել է Արեւմտյան Ամերիկայի ՀՕՄ-ի շրջանային վարչության հովանավորության ներքո գտնվող Արցախի Ակնաբերդ եւ Աշան գյուղերում գտնող «Սոսե» մանկապարտեզները, մանկապարտեզի սաներին նոր խաղալիքներ եւ համազգեստներ նվիրել:…

12 կէտերը տարբեր առումներով հրատապ են

Հարցազրոյց Արտաշէս Շահպազեանի Հետ Երեքշաբթի, 24 յունիսին «Ազդակ»-ի «Արսէն Չաղլասեան» ժողովասենեակին մէջ տեղի ունեցաւ հարցազրոյց ՀՅԴ Մամլոյ դիւանի պատասխանատու Արտաշէս Շահպազեանի հետ: Հարցազրոյցը վարեց «Ազդակ»-ի միջազգային լուրերու խմբագիր Վահրամ Էմմիեան: Հարցազրոյցին ընթացքին անդրադարձ կատարուեցաւ Հայաստանի Հանրապետութեան ներքին ու արտաքին քաղաքականութեան, ինչպէս նաեւ հայաստանեան տեղեկատուական դաշտին դիմագրաւած հարցերուն: Պատասխանելով վերջերս Հայաստանի մէջ ընկերային եւ տնտեսական հարցերով…

ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Շրջանային Ժողովը Կ՛ընտրէ Կեդրոնական Կոմիտէի Նոր Կազմ

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Արեւմտեան Ամերիկայի կազմակերպութիւնը անցած երկու շաբաթներու ընթացքին գումարեց իր 49րդ Շրջանային Ժողովը, մասնակցութեամբ 95 պատգամաւոր եւ հրաւիրեալ ընկերներու: Համահայկական եւ համագաղութային օրակարգերու համապարփակ քննութեան ծիրէն ներս, Ժողովը եկաւ անգամ մը եւս շեշտելու հայ համայնքի բոլոր ուժերը համախմբելու եւ կազմակերպելու անհրաժեշտութիւնը, ինչպէս նաեւ թափ տալու մեր երիտասարդ եւ ուսանող ուժերու առաւելագոյն լարումին, ի…

Ստեփանակերտում տեղի ունեցավ «Թեւանիկ» ֆիլմի պրեմերիան

Հունիսի 20-ին, Ստեփանակերտի «Սոֆիա» առևտրի կենտրոնի կինոսրահում, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» հայ-լիտվական արտադրության գեղարվեստական ֆիլի պրեմերիան Արցախում: «Թևանիկ»-ը դրամատիկական պատմություն է՝ բախկացած երեք մասից: Յուրաքանչյուր մաս պատմում է երեք պատանիների՝ Արամի, Աստղիկի և Թևանիկի մասին, որոնց պատանեկությունը ընդատել էր դաժան պատերազմը: Ֆիլմի ցուցադրությանը ներկա էին Արցախի Հանրապետության նախագահ Բակո…

ՀՅԴ նախաձեռնությամբ Կովսականում աշխատատեղեր կբացվեն

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի նախաձեռնությամբ Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքում նախատեսվում է բիզնես շահագործման համար տարածք կառուցել եւ տրամադրել գործարարներին: ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի խոսքերով` ՀՅԴ մտահոգությունների դաշտում միշտ տեղ է գտել վերաբնակեցված շրջաններում ժողովրդագրական իրավիճակի բարելավումը, դրա համար բավարար արդյունք ապահովելու համար պետք է նոր աշխատատեղեր բացվեն: Նա նշեց, որ ելնելով Հայաստանի եւ…

Զավարյանականներին Արցախ է բերել հայրենի հողի կանչը

Արցախցի պատանիներն անհամբերությամբ են սպասում ամառային արձակուրդներին, քանզի հենց այդ ժամանակահատվածում է, որ Արցախում Սփյուռքից ժամանած երիտասարդները կազմակերպում են երկշաբաթյա, երբեմն նաեւ երեք շաբաթ տեւողությամբ ճամբարներ: Արդեն 10 տարի է, ինչ Լիբանանի Զավարյան ուսանողական միությունը (ԶՈՄ) Արցախում իրականացնում է տարբեր ծրագրեր, այդ թվում նաեւ` կազմակերպում է պատանեկան ճամբարներ, որին մասնակցում են 9-16 տարեկան պատանիներ: «Զավարյան»…

Հանդիպում ՀՕՄ-ի Արցախի մեկուսի կենտրոնական վարչության հետ

Հերթական այցելությամբ Արցախ է ժամանել Արցախի բարեկամ, բարերար, ՀՕՄ-ի կենտրոնական գրասենյակի գործավար Ժասմեն Բունիաթյանը: Այցի շրջանակներում նա հանդիպել է ՀՕՄ-ի Արցախի մեկուսի կենտրոնական վարչության հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՕՄ-ի կողմից Արցախում իրականացվող ծրագրերի ընդլայման, ինչպես նաեւ կազմակերպական մի շարք հարցեր: ՀՕՄ-ի Արցախի մեկուսի կենտրոնական վարչությունը առանձնահատուկ ուշադրության է արժանացրել վերաբնակեցված շրջաններում ՀՕՄ-ի դերակատարությանը: aparaj.am

Հ.Յ.Դ. Երիտասարդականի մասնակցութիւնը Նիդեռլանդների Երիտասարդ ընկերվարների Ընդհանուր ժողովին

Սոյն թուականի յունիսի 15-ին Հ.Յ.Դ. Երիտասարդականի ներկայացուցիչներ` Ադրինէ Մարգարեանը, Սարինէ Աբրահամեանը և Նուբար Վարդանեանը մասնակցեցին Նիդեռլանդների Երիտասարդ ընկերվարների Ընդհանուր ժողովին, որը տեղի ունեցաւ Ուտրեխտ քաղաքում։ Երիտասարդ ընկերվարները Աշխատաւորների կուսակցութեան (PvdA) երիտասարդական կազմակերպութիւնն է։ Ժողովի օրակարգում ընդգրկուած էր շրջանաւարտ վարչութեան երկամեայ գործունէութեան հաշուետւութիւնը, որի հիմնական մասը վերաբերում էր Եւրոխորհրդարանի ընտրութիւնների ժամանակ կատարուած աշխատանքներին։ Ժողովը քննարկեց և…