«Հայ Դատ Ավստրալիա» պիտակով նիւթեր

Թուրքիան փորձում է օգտագործել Գալիպոլիի սուրբ հիշատակը քաղաքական խաղերի համար. Սա ողորմելի արարք է և պետք է դատապարտվի

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն սենսացիոն հայտարարություն է արել` արգելելով ավստրալացի որոշ օրենսդիրների մասնակցել Թուրքիայի Գալիպոլի թերակղզում կայանալիք միջոցառմանը, որի ժամանակ կոգեկոչվի Առաջին աշխարհամարտի ժամանակ Գալիպոլիում զոհված ավստալիացի և նորզելանդիացի զինվորների հիշատակը: «Նոր Հարավային Ուելսի խորհրդարանի ընդունած` Հայերի, հույների և ասորիների ցեղասպանությունները ճանաչող ակտի պատասխանատուներն, անկասկած, կզրկվեն հյուրընկալ և ընկերական վեաբերմունքից, որը սովորաբար ցուցաբերվում…

Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտում է Նոր Հարավային Ուելսի խորհրդարանի բանաձեւը

Պաշտոնական Անկարան այսօր խստիվ դատապարտել է Օսմանյան Թուրքիայում 1915-22 թվականներին հայերի, ասորիների եւ հույների նկատմամբ գործադրված ցեղասպանությունների ճանաչումը Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի կողմից եւ հայտարարել, թե այդ որոշումը բացասական հետեւանքներ կունենա: Ինչպես տեղեկացնում է Hurriyet Daily News պարբերականը, Թուրքիայի արտգործնախարարությունը այսօր հրապարակած հայտարարությունում պնդում է, թե ավստրալական նահանգի խորհրդարանի ընդունած բանաձեւը «որը որեւէ…

ՀՅԴ Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը բողոք է հղել հայալեզու ռադիոհաղորդումների ժամաքանակի կրճատման դեմ

Ավստրալիայի բազմամշակութային ու բազմալեզու հեռարձակող ընկերությունը որոշում է կայացրել կրճատել հայերենով ռադիոհաղորդումների ժամաքանակը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՅԴ Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի պաշտոնական կայքը, Հայ դատի հանձնախումբը կոչ է անում Ավստալիայի հայությանը առցանց դիմումագրեր հղել` կանխելու ավստալիական հատուկ հեռարձակման մատակարարի որոշումը` հայալեզու ռադիոհաղորդումների ժամաքանակի կրճատման և թվայնացման վերաբերյալ: Ընկերությունն իր որոշումը հիմնավորում է նրանով,…

ՀՅԴ Ավստրալիայի Հայ դատի գրասենյակը դատապարտում է Հայոց ցեղասպանությունը «պատմական վեճ» որակած ԱԳ նախարար Բոբ Քարրին

ՀՅԴ Ավստրալիայի Հայ դատի գրասենյակը դատապարտում է այդ երկրի Արտաքին գործերի նախարար Բոբ Քարրի` Հայոց ցեղասպանությունը «պատմական վեճ է» հայտարարությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի տարածած հաղորդագրությունը, արտգործնախարարը Լոյի ինստիուտում ելույթի ժամանակ Հայոց ցեղասպանությունը անվանել է «պատմական վեճ»` հայտարարելով, որ «որպես կառավարություն` դիրքորոշում չունեն այդ հարցի վերաբերյալ»: Բոբ Քարրի այս քայլը…

Աշխարհի ցանկացած վայրում ապրող հայ պետք է օգնի դժվար կացության մեջ գտնվող մեր հայրենակիցներին

Ավստրալիայի ՍՕՄ բարեգործական միությունը հերթական օգնությունը կցուցաբերի սիրիահայերին «Մոտ երկու շաբաթ առաջ 20.000 դոլար ենք ուղարկել Հայաստան վերադարձած սիրիահայերին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Ավստրալիայի Հայ Դատի ներկայացուցիչ, ՍՕՄ (Սիրիահայերի օժանդակության մարմին) բարեգործական ընկերության անդամ Հայկ Լեփեջյանը: Նա նշեց, որ ՍՕՄ-ը կազմված է երեք կուսակցություններից (Հայ Յեղափոխական Դաշնակցություն, Սոցիալ-դեմոկրատական և Ռամկավար-ազատական) և 3 եկեղեցիներից…

Կոչ՝ Ավստրալիայի կառավարությանը ավելացնելու սիրիահայերին տրամադրվող օգնությունը

Ավստրալացի օրենսդիրները կոչ են արել երկրի արտգործնախարարին անհապաղ միջոցներ ձեռնարկել օգնություն տրամադրելու սիրիահայերին, ովքեր Սիրիայում տեղի ունեցող բախումների հետեւանքով լքել են երկիրը: Ինչպես տեղեկացրել են ՀՅԴ Ավստրալիայի Հայ դատի գրասենյակից, Հանթեր նահանգի Ֆեդերալ մարմնի անդամ Ջոյել Ֆիցգիբոնը եւ Բրեդֆիլդի Ֆեդերալ մարմնի անդամ Փոլ Ֆլեչերը նամակով դիմել են Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Բոբ Քարրին` կոչ անելով…

Ավստրալիայում ստեղծվել է սիրիահայերի օժանդակության կենտրոն

ՀՅԴ Ավստրալիայի Հայ դատի ներկայացուցիչ Հայկ Լեփեջյանը տեղեկացրել է, որ Ավստրալիայում ստեղծվել է մի կառույց՝ Սիրիահայերի օժանդակության կենտրոն, որի կազմում են տեղի երեք` Հայ Կաթողիկե, Հայ Առաքելական և Հայ Ավետարանական եկեղեցիները: Կառույցի կազմում են նաև Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, Սոցիալ-դեմոկրատական և Ռամկավար-ազատական կուսակցությունները: Հայկ Լեփեջյանը, որը նաեւ կառույցի քարտուղարն է, հայտնել է, որ կառույցը երկու ամիս…

Ավստրալիայի Հայ Դատի հանձնախումբը փորձում է Ավստրալիայի հատկացումի մի մասը ուղղել Սիրիահայերի կարիքներին

Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը հայտարարել է, որ համագործակցում է Միջազգային զարգացման ավստրալական գործակալության՝ AusAID-ի, ինչպես նաև Ավստրալիայի արտաքին գործերի և առևտրի դեպարտամենտի հետ՝ պատերազմից տուժած սիրիահայերին օգնության փաթեթ տրամադրելու հարցով։ Այս մասին տեղեկացրել է կազմակերպության կայքը։ Սիրիայում շարունակվող հակամարտությունը մեծ ազդեցություն է ունեցել երկրի 90 հազարանոց հայ համայնքի վրա. հազարավոր ընտանիքներ ՝ իրենց երեխաներով հանդերձ,…

Ուելսի խորհրդարանը հատուկ բանաձեւի ընդունմամբ ողջունել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի գործունեությունը

Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանը բանաձև է ընդունել, որով ողջունում է Ավստրալիայում ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի գործունեությունը: Հանձնախմբի փոխանցմամբ նահանգային խորհրդարանը բանաձևն ընդունել է միաձայն: Ավստրալացի խորհրդարանականները ողջունել են ավստրալահայ համայնքի ջանքերը` ուղղված Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը: «Հայ դատի հանձնախումբը ջանք չի խնայում նաև Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանն օժանդակելու, ինչպես նաև Արցախի անվտանգության ապահովման հարցում»,- ընդգծում…

Ավարտել է Հայ Դատի Ավստրալիայի հանձնախմբի Հայ Դատի պաշտպանության շաբաթը

Ավստրալիայի ՀՅԴ Հայ դատի հանձնախումբը նոյեմբերի 15-ին ավարտել է Հայ Դատի Պաշտպանության նվիրված շաբաթը՝ Ամենամյա ընդունելության ընթացքում հավաքելով ընդհանուր առմամբ 75 հազար դոլար գումար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ավստրալիայի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբից, շաբաթվա ընթացքում տեղի են ունեցել մի շարք միջոցառումներ, իսկ ամենամյա ընդունելության ընթացքում պատվել են թուրք պրոֆեսոր, Հայոց Ցեղասպանության մասին աշխատությունների հեղինակ Թաներ Աքչամին:…