Լուրեր

Հանդիպում ՀՅԴ Սիմոն Վրացյան կենտրոնում

Այսօր ՀՅԴ Սիմոն Վրացյան կենտրոնում ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը և ԳՄ անդամ Սամվել Երանյանը հանդիպեցին Երևանի և Հայաստանի ՀՅԴ 10 մարզային կոմիտեների ներկայացուցիչների հետ: Աղվան Վարդանյանը մարզային կոմիտեների ներկայացուցիչներին ներկայացրեց վերջերս ավարտված ՀՅԴ ընդհանուր ժողովի կողմից ընդունված բանաձևերը, քննարկեցին առաջիկա անելիքները և ծրագրեցին առաջիկա մեկ ամսվա ընթացքում Հայաստանում գործող բոլոր` հիսուն կոմիտեություններում անցկացնել…

«Նաիրիտ»-ի ճակատագիրը ուշադրության կենտրոնում

ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարց ուղղեց «Նաիրիտ» գործարանի խնդիրների վերաբերյալ: Նա նշեց, որ թեև ստեղծվել է հանձնաժողով` «Նաիրիտ»-ի խնդիրների լուծման համար, սակայն սայլը տեղից չի շարժվում: Պատգամավորի խոսքերով` ոչ միայն անորոշ է Հայաստանի քիմիական արդյունաբերության ողնաշար համարվող գործարանի ճակատագիրը, այլ նաև` նաիրիտցիների` թե’ աշխատավարձերի վճարման, թե’ ապագա…

Դաշնակցությունը ներկայացրեց «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխության` իր առաջարկները

Այսօր ԱԺ նիստում, երբ քննարկվում էր «Շրջանառության հարկի մասին» օրենքը հետաձգելու վերաբերյալ նախագիծը, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ կարճ ժամանակահատվածում օրենքն անցել է ոչ միայն բազմաթիվ քննարկումների ու առճակատումների միջով, այլ նաև ցույց տվել, որ հնարավոր չէ երկրում ունենալ կայուն, վստահելի, դրական սպասումներով հասարակություն, եթե անընդհատ օրենսդրական փոփոխություններ են իրականացվում: Եվ պատահական…

ԱԺ-ն ընդունեց քաղաքական, հասարակական գործիչների հանդեպ կատարված բռնությունների վերաբերյալ հայտարարություն

Ազգային ժողովի արտահերթ նիստում ընդունվեց ԱԺ պատգամավորներ Արմեն Ռուստամյանի և Վահրամ Բաղդասարյանի ներկայացրած ՀՀ Ազգային ժողովի հայտարարության նախագիծը վերջին շրջանում հայտնի քաղաքական, հասարակական գործիչների հանդեպ կատարված բռնությունների վերաբերյալ: Պատգամավորները 71 կողմ, 1 դեմ և 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեցին Ազգային ժողովի հայտարարության նախագիծը: Քվեարկությանը չմասնակվեց 14 պատգամավոր: Նշենք, որ արտահերթ նիստը հրավիրվել էր ԱԺ ՀՀԿ…

100-րդ տարելիցին պետք է խոսել հետեւանքների հատուցման մասին

2015թ. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի գլխավոր նվաճումը կլինի այն, որ մենք ազգովի սկսենք խոսել ոչ միայն դրա փաստացի ճանաչման, ժխտումը քրեականացնելու մասին, այլ նաև Ցեղասպանության հետևանքների հատուցման մասին: Այսօր, դեկտեմբերի 10-ին, «Փաստարկ» ակումբում, լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: «Սա Թուրքիան էլ է հասկանում…

Ձեռնպահ քվեարկելու փաստը պետք չէ վերածել մեծ խնդրի

Այսօր` խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը ձեռնպահ քվեարկեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրին, եթե, սովորաբար, Դաշնակցությունը միասնական է քվեարկում, ասաց. «Մենք նախապես գիտեինք, որ Աղվան Վարդանյանը անհատական խնդիր ուներ: Մենք ըմբռնումով մոտեցանք: Որևէ խնդիր չկա, մենք ներկայացրել ենք այդ հարցի հետ կապված`…

ՀՅԴ խմբակցությունը դեռեւս հստակ որոշում չունի

Պետք է հասկանաս, որ բարիկադում ես, եթե, իհարկե, չունես քո փորած խրամատը ՀՅԴ խմբակցությունը դեռ հստակ որոշում չունի, թե ինչպես է քվեարկելու ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը: Լրագրողների հետ զրույցում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշել է. «Մենք միշտ էլ ասել ենք, որ ԵՏՄ-ի հետ համագործակցությունը մենք դրական ենք գնահատում, որովհետև դա մեր կենսական անհրաժեշտության հարցն է:…

Ադրբեջանը պետք է պատժվի

կոնկրետ թիրախային գործողություններ պետք է իրականացվեն Ուղղաթիռի խոցումը նոր իրավիճակ է ստեղծում հարաբերություններում. մի բան պարզ է` սրանով Ադրբեջանը զրոյացրեց տևական ընդմիջումից հետո այս տարի նախագահների մակարդակով տեղի ունեցած երեք հանդիպումները: Կարծում եմ Հայաստանը պետք է վերանայի իր քաղաքականությունը, քանի որ մենք կորցրեցինք մեր ուղղաթիռի անձնակազմին` հրաշալի տղաներին և ակնհայտ է, որ այս ընթացքը շարունակել…

Անհրաժեշտ է «Նաիրիտ» գործարանի վերագործարկման ծրագիր

Նաիրիտ գործարանի հարցով ստեղծվելիք ՀՀ ԱԺ ժամանակավոր ենթահանձնաժովի հիմնական նպատակը ձեռնարկության վերագործարկման ծրագրի մշակումն է, այսօր, նոյեմբերի 10-ին, Ազգային ժողովում հայտարարել է ՀՅԴ-ից պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նրա խոսքով, նախատեսված է, որ ենթահանձնաժողովն ստեղծվելու է հավասարության հիմունքով: Հանրապետական կուսակցության մասնակցության բաժինը ենթահանձնաժողովում չպետք է գերազանցի 50%-ը: Ենթահանձնաժողովի անդամները պետք է աշխատեն բացառապես ձեռնարկության վերագործարկման ուղղությամբ: Այդ…

Հարցեր ֆինանսների փոխնախարարին

Արծվիկ Մինասյանը կարևորում է առողջապահության ոլորտում ծրագրային բյուջետավորումը ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի հետ քննարկվում է 2015թ. բյուջեն: ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը մի շարք հարցեր ուներ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանին առողջապահության ոլորտի բյուջեի մասին: Պատգամավորի առաջին հարցը վերաբերում էր ծրագրային բյուջետավորմանը, թե արդյո՞ք առողջապահության նախարարությունը կարողանում է բավարար չափով ներկայացնել ոչ ֆինանսական այն ցուցանիշները,…