Լուրեր

Կառավարությունը փորձում է ՍԴ-ի որոշումը տեղափոխել այլ հարթություն

Կառավարությունը ՍԴ-ի որոշումը փորձում է տեղափոխել այլ հարթություն և պնդաճակատությամբ առաջ մղել այն, ինչը ձեռնտու է իրեն: Այս մասին Սահմանադրականի շուրջ հրավիրված ասուլիսում հայտարարել է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Անդրադառնալով կառավարության որոշ ներկայացուցիչների այն հայտարարությանը, թե «Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին» օրենքը կշարունակի գործել մինչև սեպտեմբերի 30-ը, նա նշեց, որ նման բան չկա, և…

Կսկսվի դատական հայցերի նոր փուլ

Ըստ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի` ՍԴ որոշումը կարող են մեկնաբանել միայն այն ամբողջությամբ ուսումնասիրելուց հետո, որովհետև, Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելուն զուգահեռ, ՍԴ-ն գործադրեց դրանք որոշակի ժամկետ հետո ուժը կորցրած ճանաչելու ինստիտուտը, ինչը որոշակի խնդիրներ կարող է առաջացնել, ուստի դեռ պետք չէ շտապել: «Կարևորն այն է, որ հստակ է` Սահմանադրությանը հակասող նորմերի` մեր…

Ճիշտ կլինի, որ ՍԴ որոշումից հետո կառավարությունն իր նախաձեռնությամբ հրաժարական տա

Այսօր Աժ-ում տեղի տեղի է ունեցել ոչ իշխանական չորս խմբակցությունների համատեղ դռնփակ նիստը։ Նիստին մասնակցում էին ՀՅԴ-ից Աղվան Վարդանյանն ու Արմեն Ռուստամյանը, ՀԱԿ-ից Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը, ԲՀԿ-ից՝ Նաիրա Զոհրաբյանն ու Վարդան Օսկանյանը, Ստեփան Մարգարյանը, «Ժառանգությունից» Ռուբեն Հակոբյանն ու Թևան Պողոսյանը: Քննարկման ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշել…

Պատասխանողների կողմից որևէ հակափաստարկ չհնչեց

Այսօր ՍԴ-ում ավարտվել է ՙԿուտակային կենսաթոշակային օրենքի՚ ՀՀ սահմանադրությանը համապատասխանության հարցի քննարկումը: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հայտարարությամբ` դատարանը հեռացել է խորհրդակցության սենյակ ոոշում կայացնելու: Ըստ Գագիկ Հարությունյանի`դա որոշակի ժամանակ է պահանջելու և այսօր չի կարող հրապարակվել: Որոշման հրապարակման օրվա մասին ՍԴ-ն լրացուցիչ տեղյակ կպահի կողմերին: Սահմանադրական դատարանում «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մի քանի դրույթների…

Ապրիլի 28-ից հետո չորս ոչ իշխանական ուժերի քայլերը չեն քննարկվել

Անցած շաբաթ ԱԺ ավանդական ճեպազրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը մի շարք ուշագրավ հայտարարություններ էր արել, մասնավորապես, որ «եթե քաղաքական մեծամասնությունը չգնա փոփոխությունների, ապա ոչ իշխանական չորս ուժերի հաջորդ քայլերը կլինեն ռադիկալ, այսինքն` կազմակերպվելու և իրականացվելու են տասնյակհազարավոր մարդկանց հանրահավաքներ Երևանի փողոցներում ու հրապարակներում»: «Մենք շատ լավ գիտենք քայլերի հաջորդականությունը ապրիլի 28-ից հետո, ահա`…

Սա անկյունաքար է Սահմանադրական Դատարանի համար

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ԱԺ ավանդական ճեպազրույցում խոսելով ներկա պահին ՍԴ-ում քննվող կուտակային օրենքի մասին, նշեց, որ գալիս է հենց ՍԴ-ից, լսել է դիմող կողմի առաջին ելույթները, և կարող է փոխանցել անգամ այնտեղ նստած ունկնդիրների տպավորությունները: Նրա խոսքով` այն փաստերը, որոնք ներկայացվում են ՍԴ-ին, ուղղակի անհերքելի են, մասնավորապես խտրականության և սեփական իրավունքի խախտումների…

Կենսաթոշակային նոր համակարգը կմեծացնի աղքատության մակարդակը

ՍԴ-ում այսօր մեկնարկեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք կետերի՝ սահմանադրականության հարցի քննությունը: Դիմումը դատարան էին ներկայացրել 4 ոչ իշխանական ուժերն ու «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամները: Նրանց հիմնական պահանջը Պարտադիր կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական ճանաչելն է: Դիմումատուներն էին՝ իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը, ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը, «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության իրավաբան Մերի Խաչատրյանը: Նիստին ներկա էին…

Մենք հրաշալի քառյակ չենք, մոռացեք

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն այսօր ԱԺ նիստում, երբ քննարկվում էր «Կրթության մասին» և «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը, նշեց, որ «Լեզվի մասին» օրենքի քննարկման համատեքստում լեզվի խնդրին խորությամբ ուշադրություն չի դարձվում, ինչի հետևանքները ժամանակի ընթացքում ավելի ծանր են լինելու: Ըստ պատգամավորի, ժամանակին` 2002թ-ին, ունեցել ենք ՀՀ…

Ճիշտ կլիներ, որ Սիրիա մեկնեին նաև այլ խմբակցություններից ներկայացուցիչներ

Այսօր ԱԺ նիստում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ Սիրիայի Քեսաբ քաղաք են մեկնել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Կարապետյանը, Սամվել Ֆարմանյանը, Լևոն Մարտիրոսյանը, Արման Սահակյանը և անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ովքեր Երևան վերադառնալուց հետո կզեկուցեն Քեսաբում տիրող իրավիճակի մասին: ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը ԱԺ հայտարարությունների ժամին նշեց, որ ուրախ է, որ Սիրիա…

Այսօր ոչ ոք չի կարող ասել, թե Հայաստանը որքան հարստություն ունի

ԱԺ նիստում «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ կարևորում է օրենքի ընդունումը, թեև այն ուշ է ներկայացվել կառավարության կողմից: Կաևորում է օրենքը, որովհետև մինչ օրս չենք ունեցել պետական գույքի կառավարման մասին հիմնարար օրենք: Սակայն, ըստ պատգամավորի, օրենքի նախագիծը թերի է, դրանում կան հակասություններ: Խոսքը վերաբերում…