Լուրեր

Երեւանի ավագանու ընտրություններին ՀՅԴ -ն կմասնակցի կազմակերպված եւ հնարավորինս կապահովի ընտրողների ձայների առավելագույն քանակ

Իսկապես, մենք մտածում էինք, որ Երեւանի ավագանու ընտրությունները կարող են այն հարթակը դառնալ, որն ընդդիմադիր ուժերին միավորվելու, այդ ընտրություններում քաղաքական պայքարի ճանապարհով գնալու հնարավորություն կտար եւ ՀՅԴ-ն դրա համար արել է ամեն հնարավորն ու անհնարը: Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը: Նրա խոսքով՝ քննարկումներ են…

ՀՅԴ պատգամավորները հանդիպել են չեխ պաշտոնյաների հետ

Այսօր ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորներ Արմեն Ռուստամյանը և Աղվան Վարդանյանը հանդիպում են ունեցել Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Հյուսիսային և արևելյան եվրոպական երկրների վարչության պետ Ելիսկա Զիգովայի, Հայաստանում և Վրաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Եսթրաբիի և Հայաստանում Չեխիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Պետր Միկիսկայի հետ: Հանդիպման ընթացքում Արմեն Ռուստամյանը համառոտ ներկայացրել…

Քաղաքական խորհրդակցությունները շարունակվում են

Երեւանի ավագանու ընտրություններին միասնական ցուցակով մասնակցելու օրակարգով ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի շենքում երեկ եռակողմ հանդիպում է տեղի ունեցել ՀՅԴ, «Ժառանգություն» եւ ԲՀԿ ներկայացուցիչների միջեւ: ՀՅԴ-ից քննարկմանը մասնակցել են Արմեն Ռուստամյանը եւ Աղվան Վարդանյանը, «Ժառանգությունից»՝ Ռուբեն Հակոբյանը եւ Հովսեփ Խուրշուդյանը, ԲՀԿ-ից՝ Վարդան Օսկանյանը եւ Նաիրա Զոհրաբյանը: Թեեւ ՀԱԿ կուսակցության ներկայացուցիչները եւս կողմ են միասնական ցուցակին, սակայն…

ՀՅԴ-ն մասնակցելու է վաղը կայանալիք հանրահավաքին եւ իր խոսքն է ասելու

ՀՀ ԱԺ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներն այսօր հանդիպում են ունեցել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ` ԱԺ-ում հետընտրական գործընթացները քննարկելու ձեւաչափը որոշելու համար: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Քննարկվեց արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ մեր առաջարկությունը, բայց, ըստ էության, բանակցություններն այս պահին մտնում են փակուղի: Իշխանություններն առաջին հերթին համաձայն չեն արտահերթ…

Ինչպե՞ս կարող է ԱԺ ՀՅԴ խմբակցությունը ՀՅԴ կուսակցությունից անկախ գործել

Այսօր ԱԺ ավանդական ճեպազրույցում ԱԺ ՀՅԴ խմբակության ղեկավար Արմեն Ռուստամյանը իր գոհունակությունն է հայտնել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին` ընդդիմության հետ բանակցություններ սկսելու համար: Արմեն Ռուստամյանն անդրադարձել է Րաֆֆի Հովհաննիսյանի այն հայտարարությանը, որ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելն իր պահանջը եւ ցանկությունը չէ: «Ես, անկեղծ ասած, դժվարանում եմ իրենց հասկանալ, այսինքն ինչպե՞ս կարող է, որ ԱԺ ՀՅԴ…

Արմեն Ռուստամյանը չի բացառում «Ժառանգության» կառավարությանը մաս կազմելը

Չնայած ԱԺ նախագահի հետ հանդիպման և ընդդիմության հիմնական պահանջներն արդեն իսկ հայտնի են, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը չի ցանկացել մանրամասնել դրանք, նշելով, որ մինչ բանակցությունների ավարտը դրանց մասին խոսելը ճիշտ չէ։ Նա նշել է, որ եթե իրենց հաջողվի համաձայնության գալ, դրանից կշահի թե՛ ժողովուրդը, թե՛ պետությունը։ Ինչ վերաբերում է Կառավարության կազմում «Ժառանգության» անդամների…

Դաշնակցությունը պատրաստ է բոլոր շահագրգիռ ուժերի հետ համատեղ լուծումներ գտնել ի շահ երկրի և ժողովրդի

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի հայտարարությունը Ընտրությունները, ինչպես և սպասվում էր, վատն էին, պաշտոնական արդյունքները՝ կանխորոշված: Կանխորոշվածության հիմնական պատճառը մնաց նույնը՝ պետության ողջ ռեսուրսի յուրացումը իշխող քաղաքական ուժի կողմից: Դրա ակնհայտ դրսևորումներն էին ոչ միայն ընտրատեղամասերում կատարված կեղծիքները, այլև իշխանության վերարտադրման գործում թերացած պաշտոնյաների հրաժարականների շքերթը: Աբսուրդ է, թե ինչո՞ւ ընտրված համայնքապետը պիտի համապետական…

Դաշնակցությունն այստեղ է` ժողովրդի կողքին

ԵՐԵՎԱՆ — Այսօր, 22 փետրվար 2013-ին, «Ազատության» հրապարակում ժամը 17։00-ին մեկնարկած «Ժառանգության» հրավիրած հանրահավաքին նախ ելույթ ունեցավ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։ Ապա ելույթներով հանդես եկան կուսակցության երիտասարդ ներկայացուցիչները։ Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ հանրահավաքին միացել է նաեւ ՀՅԴ-ն, որի ներկայացուցիչը քիչ անց հանդես կգա հանրահավաքում: ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի ելույթն Ազատության հրապարակում, «Ժառանգություն»…

Աղվան Վարդանյանը հանդիպել է Իրանի դեսպանատան ներկայացուցիչների հետ

Հայաստանում Իրանի դեսպանատան նախաձեռնությամբ դեսպանատան երկու ներկայացուցիչներ այսօր հանդիպում են ունեցել ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար, ԳՄ փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանի հետ: Քննարկվել են երկկողմ բարեկամական հարբերությունների ներկայիս վիճակը եւ զարգացման հարցերը: Անդրադարձ է եղել նաեւ Իրանի կողմից Սյունիքի արոտավայրերի հնարավոր վարձակալության խնդրին:

Էթիկայի հանձնաժողովը մերժեց Արմեն Ռուստամյանի դիմումը

Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովն այսօրվա նիստում մերժեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի դիմումը, որով պատգամավորն առաջարկել էր քննարկել նոյեմբերի 21-ին հրավիրված խորհրդարանի արտահերթ նիստին չգրանցված 83 պատգամավորների կողմից ԱԺ կանոնակարգ-օրենքով սահմանված էթիկայի կանոնները խախտելու հարցը: Ինչպես նիստից հետո լրագրողներին հայտնեց հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, հիշյալ դիմումում բարձրացված հարցերի վերաբերյալ հանձնաժողովի քննարկմանն էր ներկայացվել որոշման երկու…