Ամսական արխիւներ. January 2013

Նշանաւոր Մարդկանց Կեանքից. Դրուագ, Որ Թաքցւում Է Գարեգին Նժդեհի Գործունէութիւնից

Իրաւամբ, զարմանալի էր, որ դեռ Գարեգին Նժդեհի կեանքի ու գործունէութեան մասին ժապաւէնը չդիտած` Հայաստանում շատերը քննադատում են բեմադրիչ Հրաչ Քեշիշեանին անորակ գործ նկարելու համար: Ժապաւէնից միայն մի քանի պահեր են ցուցադրուել գովազդային նպատակով, եւ դա արդէն բաւարար էր, որպէսզի ժապաւէնը խիստ քննադատէին ինչպէս շարժապատկերի մասնագէտները, այնպէս էլ շարքային քաղաքացիները: Ես ժապաւէններից գլուխ չեմ հանում, բայց…

«Հորիզոն»ի Փակման Կամայական Որոշումին Դէմ Յայտարարութիւն

«Չարթըր Քոմիւնիքէյշընզ» ընկերութիւնը վերջերս Հորիզոն Հայկական Հեռատեսիլի կայանի տնօրէնութեան տեղեկացուց, որ երկու տասնամեակէ աւելի հայ համայնքին իր ծառայութիւնը բերած կայանը Փետրուար 19ին պիտի հանուի ընկերութեան կայաններու ցանկէն: Այս ցնցող ու միակողմանի որոշումը՝ առնուած ընկերութեան մը կողմէ, որ կը տնօրինէ Կլենտէյլի, Պըրպենքի, Լա Քրեսենթայի, Լա Քանիատայի, Փասատինայի եւ Սան Կապրիէլ Հովիտի քապելային կայաններու համակարգը, պիտի զրկէ…

Մոսկվայում հայ համայնքը նշել է ուսանողի տոնը

«Տատյանայի օրը» իբրև ուսանողի տոն Ռուսաստանում նշվում է 1755 թ. հունվարի 25-ից, երբ Ելիզավետա Պետրովնա Թագուհին հրամանագիր ստորագրեց Մոսկվայի համալսարանի հիմնադրման վերաբերյալ: 2013 թ. հունվարի 24-ին Մոսկվայի Gayane’s ռեստորանում տեղի ունեցավ ընդունելություն` նվիրված Ռուսաստանի ուսանողության օրվան: «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության կողմից կազմակերպված հանդիսավոր ընդունելությանը մասնակցում էին Մոսկվայի քսաներեք համալսարանների երիտասարդական կազմակերպությունների հարյուր ուսանողներ, ռուսաստանյան քաղաքական, պետական…

Կը Պահանջեմ Արդարութեա՛ն Լեզուն

19 Յունուար 2013¬ին, Հրանդ Տինքի սպանութեան 6-րդ տարելիցին, Պոսթընի «Տի Արմինիըն Ուիքլի» շաբաթաթերթի խմբագիր Խաչիկ Մուրատեան դասախօսութիւն մը տուաւ Անգարայի մէջ տեղի ունեցած կլոր սեղանի մը ընթացքին: Թուրք ձախակողմեան մտաւորականներու եւ ակադեմականներու կողմէ կազմակերպուած այս ձեռնարկին Մուրատեան Հայոց ցեղասպանութեան արդարութեան նիւթը արծարծեց թրքերէն լեզուով: Ստորեւ թարգմանաբար կը ներկայացնենք դասախօսութեան ամբողջութիւնը: *** Թրքերէնը ինչպէ՞ս եկաւ ինծի:…

«Ազդակ»ի խմբագրական. Գիտակցական Նո՛յն Վերաբերմունքին Ակնկալութեամբ (Հայոց Բանակի Օրուան առիթով)

Հայոց բանակը պետական այն հիմնարկն է, որուն հեղինակութիւնը, վայելած վարկը եւ անոր նկատմամբ տեսանելի յարգանքը կը շարունակէ առանձնանալ իբրեւ երեւոյթ, իբրեւ իրողութիւն: Պետականաշինութեան աշխատանքներուն զուգահեռ ընթացած բանակաշինութեան սկզբնական աշխատանքը Հայաստանի պարագային եղաւ ուսումնասիրուած, արդիւնաւէտ: Իրօք, պատերազմի ընթացքին զինեալ խմբաւորումներէն հեզասահ անցումը դէպի բանակ կամ պետական ռազմական միաւորի շուրջ համախմբումը եւ համապատասխան կառուցակարգումը կայացան համակողմանի գիտակցութեամբ:…

«Ազատ Օր»ի խմբագրական. Հայկական բանակը՝ իր երրորդ տասնամեակի սեմին. Հայրենիքի անվտագութեան 21-ամեայ երաշխաւորը

21 տարիներ առաջ Արցախեան ազատամարտի դժուար մարտերուն ընդմէջէն անցնելով, մեծցաւ ու կազմաւորուեցաւ հայ զինւորագրեալ նոր սերունդը, որ հիմը դրաւ ու հետագային կերտեց հայոց բանակը՝ հայ ազգի ու հայրենիքի անվտանգութեան եւ գոյատութեան հիմնական երաշխաւորը։ 21ամեայ փորձառութեան ճանապարհէ անցած հայոց բանակը, այսօր իր մարտունակութեամբ եւ բարոյահոգեբանական պատրաստուածութեամբ, կը հանդիսանայ Կովկասի լաւագոյն միաւորը։ Ներկայիս ընթացող փուլը յատկանշուած է…

Արսեն Համբարձումյանը քարոզարշավի առաջին շաբաթը գնահատեց մեկ բառով` «զավեշտալի»

Փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների թեկնածու չառաջադրած Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ընտրություններից մի քանի օր առաջ հանդես կգա հայտարարությամբ` կողմնորոշելու իր ընտրազանգվածին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը: Նա նշեց, որ կուսակցությունում քննարկումներ լինում են, մի քանի հստակեցված մոտեցումներ ունեն: «Այս պահի դրությամբ մեր մոտեցումը հետեւյալն է` հակված ենք կոչ…

«Ազդակ»ի խմբագրական. Գերակայ Երկու Ուղղութիւն

Ընտրութիւնները ժողովրդավար երկիրներու պարագային առիթ են ծրագիրներու ներկայացման, տուեալ երկրին դիմագրաւած խնդիրները լուծելու ուղղութեամբ այս կամ այն ուժին, կուսակցութեան կամ անձնաւորութեան ունեցած պատկերացումներուն ծանօթացման: Անոնց հիման վրայ է, որ մարդիկ, կազմակերպութիւններ իշխանութիւն կը ստանձնեն եւ սկզբունքով կը փորձեն իրականացնել իրենց նախընտրական խոստումները: Այս մէկը քաղաքագիտական պարզ տեսութիւն է: Լիբանանցի քաղաքացին երկար ատենէ ի վեր կը…

Ընկերվարական Գիտակցութեամբ

Ինչ որ մինչեւ հիմա ապրած է հայ ազգը՝ նախնական իր պատմութիւնն է միայն: Ցարդ տեսած ենք բռնատիրութեան, ցեղասպանութեան, իրաւազրկման եւ շահագործման պատմութիւնը: Ապա-գային մէջ պէտք է յուսալ ու կերտել իրական մեր պատմութիւնը, ուր կեանքը ընկերվարական եւ ժողովրդավարական ամբողջական իմաստ պիտի առնէ: Եւ այս յոյսի իրականացման մէջ հիմնական դեր ունի Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը՝ իր գաղափարական ու…