Ամսական արխիւներ. May 2013

ԱՄՆ Գերագույն դատարանին առաջարկվում է վերանայել Հայոց ցեղասպանության զոհերի ապահովագրության գործը

Հայոց ցեղասպանության ապահովագրական պոլիսների գործով հայցվորները կոչ են արել ԱՄՆ Գերագույն դատարանին վերանայլ ու շտկել Կալիֆորնիայի դատարանի 9-րդ շրջանի որոշումը հայցերի վաղեմության ժամկետի մասին, հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA): Հայցվորների հայտարարությունները տրվել են ի պատասխան Գերագույն դատարանի մերժման՝ վերանայելու ապահովագրական պոլիսների մասին գործը վաղեմության ժամկետի պատճառով: «Այս հարցը կարևոր հարցեր է արծարծում ի…

25 Մայիս 1918. Սարդարապատի յաղթանակին հրաշագործ ուժը

Մայիս 25ը, 95 տարի առաջ, Հայաստանի եւ հայ ժողովուրդին առջեւ նոր կեանքի պայծառ հորիզոնը բացող Սարդարապատի յաղթանակին նշանակալից օրը դարձաւ։ 25 Մայիսը եղաւ, ցեղասպան Թուրքիոյ օրհասական սպառնալիքին դէմ, Արամներու ոտքի հանած հայոց զօրայիններու հակայարձակման առաջին եւ վճռորոշ յաղթանակին հրաշափառ օրը։ Մայիս 24ին արդէն, երեք ուղղութիւններով (Սարդարապատ, Բաշ-Ապարան եւ Ղարաքիլիսա) Մայիս 21ին սկսած թրքական ընդհանուր յարձակողականը…

Մայիս 28ի Չափանիշերով

Թշուառ հանրապետութիւն՝ տարագիրներով, ցեղասպանութենէ մազապուրծ գաղթականներով, պետական մեքենայ կառավարելու ոչ մէկ փորձառութիւն ունեցող գործիչներով Մայիս 28, 1918ին անկախացած Հայկական Առաջին Հանրապետութիւնը ինչպէ՞ս բաղդատենք այսօրուան իրականութեան հետ: Այո՛, այսօրուան Հայաստանի սահմաններուն մէջ տակաւին թշուառութիւն կայ, տակաւին կան գաղթականներ, որոնք վաղուց պէտք է իրենց վրայէն թօթափած ըլլային օտարութեան ամէն տեսակի փոշի: Այստեղ համեմատութիւնը, բարեբախտաբար, յօգուտ ներկայ Հայաստանին…

Ակնարկ. Սահման,Պատ Եւ 0 Խնդիրներ

Լրատուամիջոցներու հաղորդած այն լուրը, որ Անգարան Սուրիոյ հետ իր սահմանին վրայ երկուքուկէս քիլոմեթր երկարութեամբ պատ սկսած է կառուցել, կը թուի հեռու չըլլալ իրականութենէ: Ծրագիրին գոյութիւնը պարզ կը դառնայ ոչ ուշ ժամանակին: Կարեւորը, ներկայ պահուն, նման քայլի շարժառիթներուն վրայ կեդրոնանալն է: Առաջադրուած սահմանային անցակէտին վրայ 11 փետրուարին պայթած էր ռումբով բեռնուած ինքնաշարժ մը: Թուրքիոյ առեւտուրի ու…

Սուրիահայ Անուանի Նկարիչ Շանթ Կիրակոսեանի Նկարներու Ցուցահանդէսը

Նախաձեռնութեամբ Սան Ֆրանսիսքոյի Համազգայինի «Ն. Աղբալեան» մասնաճիւղին, բազմատաղանդ արուեստագէտ, երկրաչափ ու նկարիչ Շանթ Կիրակոսեանի նկարներուն ցուցադրութիւնը տեղի ունեցաւ Կիրակի, Մայիս 19ին, յետմիջօրէի ժամը 5էն սկսեալ, «Խաչատուրեան» Հայ կեդրոնի «Սարոյեան» սրահին մէջ, արուեստասէր հոծ բազմութեան մը ներկայութեան, որ եկած էր վայելելու Շանթ Կիրակոսեանի արուեստին պատկանող բազմաբնոյթ նկարները: Արուեստագէտին կենսագրական գիծերը հայերէնով եւ անգլերէնով ներկայացուց Արմէն Սամուրգաշեան:…

ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի լսումներին Սաբինա Ֆրեյզերը հայտարարել է, որ Մինսկի խմբի մանդատն իրեն սպառել է

Տալլինում ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի կազմակերպած՝ «Սառեցված հակամարտություններ» թեմայով լսումների ժամանակ Միջազգային Ճգնաժամային խմբի Եվրոպական ծրագրի տնօրեն Սաբինա Ֆրեյզերի և մյուս եվրոպացի փորձագետների ելույթներում նկատվել է ակնհայտ միտում՝ ԼՂՀ բանակցային գործընթացը հանել Մինսկի խմբի մանդատի շրջանակներից՝ այդ ֆորմատը տապալված համարող հիմնավորմամբ, այս մասին Tert.am-ին հայտնեց հայաստանյան պատվիրակությունից լսումներին մասնակցող «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: «Ավելին՝…

Իշխանություները ունակ չեն իրականացնել հիմնարար բարեփոխումներ

«Սա ծրագիր չէ, լավագույն դեպքում հռչակագիր է՝ մշուշոտ եւ անհեռանկարային կետերով: Թիրախային չէ եւ տարեկան կտրվածքով ցուցանիշներ չի ծրագրավորված, ինչը դարձնում է անվերահսկելի»,- խորհրդարանում այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը: Նրա խոսքերով, նույն անվերահսկելիության արդյունքն է այն, որ կառավարությունը պատասխանատվություն չի կրել նախորդ ծրագրի չիրականցման համար: «Եթե խոսում ենք պատասխաատու,…

Կանգուն Ասադը` քարուքանդ ու մասնատւած Սիրիայում…

Սիրիական ճգնաժամի առնչութեամբ անցնող երկու շաբաթները յագեցած էին նաեւ բազմապիսի դիւանագիտական ճամբորդութիւններով… Մէկը միւսին յաջորդելով` Մոսկւա այցելեցին ԱՄՆ պետնախարար Ջան Քերին, Անգլիայի վարչապետ Քամերոնը, Իսրայէլի վարչապետ Նաթանիահուն ու վերջապէս` ՄԱԿ-ի գլխ. քարտուղար Բան Կի Մունը տեսակցեց ՌԴ արտգործնախարար Լաւրովին` Սոչիում: Մինչ այդ` արդէն Լաւրով-Քերի համատեղ մամլոյ ասուլիսում նրանք յայտարարեցին նոյն Սիրիական հակամարտութեան կարգաւորման համար նախատեսւող…

Քոնկրեսի Բանաձեւը Ոչ Թէ Ցեղասպանութեան Ճանաչում, Այլ Ճշմարտութիւն Եւ Արդարութիւն Կը Հետապնդէ

Ողջունելի է, որ Միացեալ Նահանգներու Ներկայացուցիչներու տան չորս անդամներ ներկայացուցած են բանաձեւ մը, որ կը պաշտպանէ Քոնկրեսին մէջ հայոց իրաւունքներու հետապնդման նոր մօտեցում մը՝ դուրս ելլելով Ցեղասպանութեան ճանաչման շրջանակներէն: Քոնկրեսականներ Տէյվիտ Վալատաոյի (հանրապետական, Քալիֆորնիա), Էտըմ Շիֆի (ժողովրդավարական, Քալիֆորնիա), Մայքըլ Կրիմի (հանրապետական, Նիւ Եորք) եւ Ֆրենք Փալոնի (ժողովրդավարական, Նիւ Ճըրզի) ներկայացուցած երկկուսակցական այս նոր նախաձեռնութիւնը պատշաճօրէն…

«Վանայ Ձայն»-ի Հետ Հարցազրոյցին Ընթացքին. «Սուրիոյ Դէմ Պատերազմը Բոլորին Պատերազմն Է Բոլորին Դէմ» Շեշտեց Ա. Զասպիքին

Երեսփոխան Բագրատունի, դեսպան Զասպիքին եւ Աւետիս Կիտանեան Լիբանանի մէջ Ռուսիոյ դեսպան Ալեքսանտր Զասպիքին այցելեց «Վանայ ձայն», ուր հանդիպում մը ունեցաւ Հայկական երեսփոխանական պլոքի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունիի եւ «Վանայ ձայն»-ի տնօրէն Աւետիս Կիտանեանի հետ: Ապա Ա. Զասպիքին հարցազրոյց մը կատարեց «Վանայ ձայն»-ի արաբերէն բաժինով սփռուող յայտագիրէն: Ան շեշտեց, որ Ռուսիա կ՛ընդունի որեւէ կառավարական կազմ եւ…