Ամսական արխիւներ. September 2014

Պետությունը պետք է այնպես անի, որ սփյուռքահայ ներդրողներն այստեղ խնդիրներ չունենան

«Անշուշտ, սփյուռքահայերը պատրաստ են իրենց անձնական միջոցները բերել Հայաստան և գործեր հիմնել այստեղ, բայց, դժբախտաբար, հնարավորությունները մի քիչ ավելի դժվար են: Պետությունը պետք է լուծի այդ հարցերը, որ սփյուռքահայերը այստեղ դժվարությունների, խոչընդոտների չհանդիպեն, ինչպես հիմա է»,- Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՕՄ կենտրոնական վարչության ատենապետ Վիկի Մարաշլյանը՝ հավելելով, թե ուրախ է, որ…

Սփյուռքահայ գործարարները շատ չեն գալիս Հայաստան, քանի որ վստահության, օրենսդրության հարցեր կան

«Հայաստան-Սփյուռք» 5-րդ համաժողովին ներկա Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի տնօրեն Անդրանիկ Գասպարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ քննակումներից զատ՝ պետք է տեսնեն, թե հետագայում այդ քննարկումներն ինչ ընթացք պետք է ունենան: «Եթե սրանով բավարարվենք, ոչ մի տեղ չենք հասնելու: Այս օրերի քննարկումները պետք է ցույց տան, թե որքան լրջությամբ պետք է զբաղվենք հարյուրամյակի ոգեկոչումներով, սիրիահայությանը դեպի…

Գլխավոր մարտահրավերը ՀՀ իշխանություններինն է

«Հայաստանը բազկերակն է, Սփյուռքի մեջքն ու տանիքը: Պետականություն ունեցող Հայաստանը արդեն բացառիկ արժեք է: Ես համոզված եմ, որ ընդհանրական առումով սրա գիտակցումը Հայաստանում ու Սփյուռքում կա, որովհետև մենք քաղաքակրթորեն իսկապես այն բացառիկ ազգերից ենք, որ շատ մեծ սփյուռք ունենք: Ֆենոմենալ է, որ հայերի ընդամենը 1/3-ն է Հայաստանում ապրում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով Հայաստան-Սփյուռք կապերին,…

Օր առաջ միջին խավի նկատմամբ նպատակային քաղաքականությունը պետք է դառնա առաջնորդող

ԱԺ Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ակնհայտ է համարում, որ Հայաստանում որևէ տնտեսական քաղաքականություն չի նպաստում միջին խավի ձևավորմանը, ինչը նշանակում է երկրի հետընթացի արձանագրում։ «Գլխավոր խնդիրը պետք է լինի փոքր ու միջին բիզնեսի, աշխատավարձի ու աշխատատեղերի ստեղծման քաղաքականության միջոցով նպաստել նման խավի ձևավորումը, ինչը երկրում նաև ժողովրդավարության ամրապնդման կարևոր հենասյունը պետք է…

Մեր ուժի հիմնական ապավենը մենք ենք ու մեր միասնականությունը

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի խոսքը Հայասատան-Սփյուռք 5-րդ համաժողովին Հայրենիք – Սփյուռք համաժողովները տարեցտարի էլ ավելի կարեւոր են դառնում: Կարեւոր՝ թե քաղաքական, թե ազգային առումներով: Հայրենիք – Սփյուռք համաժողովները աստիճանաբար վերածվում են մեր խնդիրներն ու անելիքները միասնաբար քննարկելու ու լուծումներ գտնելու իրական ելակետի: Այս համաժողովներում հնարավոր է հասնել համընդհանուր եզրակացությունների, թե ինչ է պետք անել…

Մեկնարկեց Հայաստան-Սփյուռք համահայկական 5-րդ համաժողովը

Այսօր, սեպտեմբերի 19-ին, վաղ առավոտյան Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, մեկնարկեց «Հայաստան-Սփյուռք» 5-րդ համաժողովը: Համաժողովը սկսվեց լիագումար նիստով, որտեղ բացման խոսքով հանդես եկավ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Իրենց օրհնության խոսքը համաժողովի մասնակիցներին հղեցին նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ…

Դաշնակցություն խմբակցությունը ԱԺ-ում բարձրացրեց տրանսպորտի թանկացման հարցը

Սեպտեմբերի 18-ին տեղի ունեցավ ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի 10-րդ նստաշրջանի առաջին լիագումար նիստը: Օրակարգում ընդգրված առաջին ու թերևս ամենակարևոր հարցը Ընտրական օրենսգրքի նախագծին էր, որը ներկայացրեց ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը: Հեղինակը, հիմնավորելով օրենքի ընդունման անհրաժեշտությունը, նշեց, որ Արցախում գործող օրենսգիրքն ընդունվել է 2004 թվականին, և այս ընթացքում դրանով 4 համապետական և ՏԻՄ ընտրություններ են…

Կատուն կմլավի, շունն էլ կհաչի

Աղվան Վարդանյանը` ՀՅԴ-ին տրվող պիտակավորումների մասին Այսօր, սեպտեմբերի 19-ին, «Ուրբաթ» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ լրագրողների հետ զրույցում, խոսելով ներքին քաղաքական զարգացումների, մասնավորապես` առաջիկա հանրահավաքին չմասնակցելու` Դաշնակցության որոշման մասին, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նախ նշեց, որ այս օրերին ակնհայտ է, որ մեծ է հետաքրքրությունը ՀՅԴ քայլերի նկատմամբ, և կա մեկնաբանությունների կարիք: Նրա խոսքով`…

Այս համաժողովը կլինի Հայաստան-Սփյուռք կապերը սերտացնելու եւ կարծիքների փոխանակման համաժողով

«Հայկական ժամանակ» օրաթերթի զրույցը Եվրոպայի Հայ դատի գրասենյակի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանի հետ, Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովից առաջ – Պարոն Դեմիրճյան, Հայաստան-Սփյուռք համահայկական համաժողովի օրակարգին ծանոթացե՞լ եք եւ ինչպիսի՞ տպավորություն ունեք: – Ծրագիրը բավական հագեցած է: Հիմնականում խոսվելու է, թե ինչպես պետք է համատեղվեն Ցեղասպանության 100-րդ տարելիցին առնչվող աշխատանքները: Սիրիահայերի խնդիրները պետք է քննարկվեն, կա հայկական…

Ապահովությունը դեռ վերահաստատված չէ

Tert.am-ի զրուցակիցն է սիրիահայ, Հալեպի ազգային առաջնորդարանի մամուլի խոսնակ Ժիրայր Ռեիսյանը: Վերջինիս խոսքով՝ թեև հիմա վիճակը համեմատաբար կայուն է, հայաբնակ շրջաններում պայթյունները նվազել են, սակայն դա չի նշանակում, որ ապահովությունը վերահաստատված է: Նա հնարավոր է համարում, որ մի օր սիրիահայերը կվերադառնան Հալեպ: -Պարո՛ն Ռեիսյան, վերջին օրերի իրադրությունն ինչպիսի՞նն է. իսլամիստ ծայրահեղականներն ինչքա՞ն են մոտեցել հայկական…