Ամսական արխիւներ. December 2014

ԱՀԿ-ի հանդեպ հանձնառությունները չպետք է հակասեն ԵՏՄ առևտրային գործընթացներին

Այսօր ԱԺ նիստում, երբ քննարկվում էր ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարց ուղղեց հարակից զեկուցող ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանին: Նա հիշեցրեց, որ Հայաստանը հանդիսանալով Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ, պարտավորություններ է ստանձնել եւ հետաքրքրվեց, թե արդյոք ԵՏՄ-ին միանալով Հայաստանն իր պարտավորությունները փոխանցելու է ԵՏՄ-ին , և առհասարակ, ինչպես՞…

Բոլիվիային հաջորդելու են այլ երկրներ

Աղվան Վարդանյանը վստահ է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին մեծ թվով երկրներ կճանաչեն 20-րդ դարի առաջին մեծ ոճիրը: Հայոց ցեղասպանությունը ճանաչած ամենավերջին երկիրը Հարավայյին Ամերիկայում գտնվող Բոլիվիան է: ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանն նշել է, որ Բոլիվիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը հույս է ներշնչում, որ 100-րդ տարելիցի նախաշեմին այլ երկրներ ևս կիմանան: «Հարավային Ամերիկայում տարիներ շարունակ…

Ակնարկ. Պոլիվիան Եւ Հայոց Հայրենազրկումը

Պոլիվիան հարաւային ամերիկեան տարածաշրջանի չորրորդ երկիրն է, որ կը ճանչնայ Հայոց ցեղասպանութիւնը: Առաջին հարցումը հետեւողին համար այն է, որ Պոլիվիան ի տարբերութիւն Ուրուկուէյի եւ մանաւանդ Արժանթինի չունի հայկական գործօնի տարողունակութիւնը, քանակը եւ քաղաքական լծակի հանգամանքը: Այս տարբերութիւնը կայ նոյնիսկ Վենեզուելայի հետ համեմատութեամբ: Կարելի չէ անշուշտ բացարձակ հաստատումներ կատարել այն շարժառիթներուն մասին, որոնք Պոլիվիոյ խորհրդարանի երկու…

Մամլո հաղորդագրութիւն

Աթէնքի մէջ գումարուեցաւ Հ.Յ.Դ. Հայ Դատի Եւրոպայի Յանձնախումբերու խորհրդաժողովը Մէկ ազգ, մէկ պայքար գաղափարական առաջադրանքով գործելու եւ Եւրոպայի տարածքին Հայ Դատի պահանջատիրութեան աշխատանքները համակարգելու նպատակով, Աթէնքի մէջ 29-30 Նոյեմբերին կազմակերպուեցաւ երկօրեայ խորհրդաժողով՝ ՀՅԴ Բիւրոյի եւ Եւրոպայի Հայ Դատի Յանձնախումբի նախաձեռնութեամբ եւ Յունաստանի Հայ Դատի Յանձնախումբի կազմակերպութեամբ։ Ներկայ եղան Եւրոպայի տարածքին գործող Հայ Դատի յանձնախումբերու (Յունաստան,…

Իշխանությունը թաքնվում է արդար ընտրություններից

Հայաստանում արդար ընտրությունների համար ոչ ոք պատասխան չի տալիս: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 1-ին, Ազգային ժողովում հայտարարել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների նախագծի քննարկումների ժամանակ: Նախագիծը ենթադրում է անցում 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի: Մինասյանի խոսքով՝ այս նախագծի դեմ հնչող բոլոր հնարավոր փաստարկների դեպքում՝ անգամ, ոչ ոք չի կարող ժխտել այն ակնհայտ…

Ցեղասպանության թեմայով ֆորում Մոսկվայում

Ցեղասպանության խնդիրը հրատապ ու սուր է մնում ժամանակակից աշխարհում և հասարակությունը պետք է այդ երևույթին հակազդելու միասնական քաղաքականություն մշակի, հայտարարում են «Ցեղասպանությունը ժողովուրդների պատմական հիշողությունում և ժամանակակից տեղեկատվական պատերազմներում» միջազգային ֆորումի մասնակիցները, որը կայացավ Մոսկվայում: Ֆորումը տեղի ունեցավ նոյեմբերի 28–ին, Պրեզիդենտ-հոթելի մեծ դահլիճում, քննարկումը տևեց յոթ ժամ: Միջոցառումը համատեղ կազմակերպել էին «Արդար աշխարհ» ինստիտուտը, Քաղաքական…

Բոլիվիայի խորհրդարանը միաձայն Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ է ընդունել

Բոլիվիայի խորհրդարանը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող, հանցագործությունը դատապարտող եւ Հայ ժողովրդին զորակցույթուն հայտնող բանաձեւը: Սենատի նախագահ սենատոր Սոնիա Գվարդիա Մելգարը «Պրենսա Արմենիա» հայկական լրատվականին ասել է, որ միաձայնությամբ հրապարակված բանաձեւը ընդունվել է ինչպես Ներկայացուցիչների պալատի, այնպես էլ Սենատի կողմից՝ նախապես արժանանալով Արտաքին գործերի նախարարության հավանությանը: «Մենք մեր լիակատար աջակցությունը, համերաշխությունն ու զորակցությունն ենք…

Փառատոն Բուենոս Այրեսում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում

Արգենտինայի մայրաքաղաքում ավարտվել է Հայաստանին նվիրված փառատոնը, որին մասնակցել է ավելի քան 5.000 մարդ: Ինչպես հաղորդում է PrensaArmenia.com-ը, փառատոնի ժամանակ հայ համայնքի անդամները մասնակիցներին հյուրասիրել են հայկական ավանդական կերակրատեսակներով, քաղցրավենիքով եւ գինիով: Մեկ օր տեւած փառատոնի ընթացքում մասնակիցները լսել են հայկական ավանդական եւ ժամանակակից երաժշտություն, երգեր: Ներկայացվել են ազգագրական պարեր եւ բեմադրություններ` պատմելով հայ ժողովրդի…

ՀՅԴ-ն Կը Պահէ Իր Կոչումը` Ըլլալով Յեղափոխական, Ազգային Ու Ընկերային Արդարութիւն Հետապնդող Կուսակցութիւն

«Լիբանանահայութիւնը Կը Դառնայ Այն Հիմնական Ազդակը, Որուն Շուրջ, Երբ Ժամանակը Գայ, Պէտք Է Կառուցուի Նոր Միջին Արեւելքը» Այսօր Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը Լիբանանի մէջ կը տօնէ իր հիմնադրութեան 124-ամեակը: Հայ յեղափոխական դաշնակցութիւնը այն կուսակցութիւնն է, որ երեք դար շարունակ իր կոչումին ու առաքելութեան հաւատարիմ մնացած է: Ժողովուրդէն ծնած, հայ ժողովուրդին ծառայելու իր կոչումը կը պահէ` ըլլալով…