Ղեկավար մարմիններ

Կիպրոսի ԷՏԷՔ ընկերվարական կուսակցության ներկայացուցիչները Արցախում

Կիպրոսի ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ Արցախ են ժամանել Կիպրոսի ԷՏԷՔ ընկերվարական կուսակցության ԿԿ անդամ Նիկոլաս Խրիտուն եւ Նիկոսիայի մարզային կոմիտեի անդամ գեներալ Խրոստոտուլոս Լեֆկարիտիսին՝ Կիպրոսի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Հակոբ Մանուկյանի ուղեկցությամբ: Մայիսի 26-ին, պատվիրակության անդամները հանդիպում են ունեցել ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանի հետ: Հանդիպմանը ներկա էին նաեւ ԱԺ պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հարցերով…

Արցախում է UCLA համալսարանի պրոֆեսորը

ՀՅԴ ԱՄՆ Արևմտյան շրջանի ԿԿ-ի նախաձեռնությամբ այս օրերին Արցախում են գտնվում Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) իրավագիտության պրոֆեսոր Պոլ Վան Բլումը և նրա կինը, որոնց ուղեկցում են «Ասպարեզ» թերթի անգլերեն բաժնի խմբագիր Արա Խաչատրյանը և Պոլ Վան Բլումի ուսանող Վարանդ Անմահունին: Պրոֆ. Վան Բլումը նախկինում եղել էր Հայաստանում, իսկ Արցախ առաջին անգամ է այցելում: Արցախում…

ՀՅԴ Արցախի պատանիները Շուշիում

Մայիսի 20-ին ՀՅԴ Արցախի պատանեկան միության Վարիչ Մարմինը Շուշի քաղաքում Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին և Շուշիի ազատագրման 26-ամյակին նվիրված միջոցառում էր կազմակերպել: Ստեփանակերտի, Մարտունու և Ասկերանի պատանեկան միությունների անդամներն այցելել են Շուշիի պատմամշակութային և տեսարժան վայրերը, ծանոթացել Շուշիի ազատագրման պատմությանը: Այնուհետև պատանիները խաղ-դասախոսության միջոցով վերհիշել են 1918թ. մայիսի 28-ին հռչակված ՀՀ անկախության պատմությունը: Պատանիների ժամանցը…

«Ապառաժ»-ի խմբագրական. Նոր էջ, նոր մոտեցումներ

Խորհրդանշական էր, երբ մայիսի 9-ին ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր առաջին մամլո ասուլիսն անցկացրեց Արցախում: Բնականաբար, Արցախում անցկացված ասուլիսի առանցքային թեման եղավ Արցախը, Արցախի նկատմամբ Հայաստանի նոր վարչապետի մոտեցումներն ու միջազգային ասպարեզում Արցախի հարցը ներկայացնելու քաղաքականությունը: Փաշինյանը նախ կրկնեց և շեշտադրեց վաղուց արդեն Արցախի իշխանությունների կողմից արծարծված մոտեցումը բանակցությունների մասնակիցների ձևաչափի խեղաթուրման հարցի վերաբերյալ՝…

Հայ ժողովուրդը որևէ մեկի հանդեպ ատելության պատճառ չունի

«Իրատեսի» հյուրը Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Լեռնիկ Հովհաննիսյանն է: -Պարոն Հովհաննիսյան, փաստորեն, այսօր արցախցիների և ողջ հայության համար ամենացավոտ՝ անվտանգության, պաշտպանության ոլորտի հարցերով եք զբաղվում Արցախի Հանրապետության Ազգային ժողովում: Մեր ժողովուրդը հոգեբանորեն և գործնականում որքանո՞վ է պաշտպանված զգում իրեն՝ ըստ Ձեզ: -Այդ հարցի պատասխանը մենք տվել ենք…

Հայաստանի ու Արցախի համար նոր հեռանկարներ են բացվում

Արցախում ապրող ամեն մի քաղաքացի սրտի տրոփով սպասում է, որ Հայաստանում միշտ այսպիսի դրական տեղաշարժեր լինեն, ՀՀ-ում տեղի ունեցող ամեն մի դրական զարգացում այս կամ այն ձևով անդրադառնում է նաև Արցախի անվտանգության հարցերի լուծմանը: «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը: Անդրադառնալով դիտարկմանը, որ մտավախություն է ստեղծվել,…

Քննարկվել են Արցախի խնդրի հետ կապված մարտահրավերները

Մայիսի 4-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներին: Հանդիպման նպատակի և արդյունքների մասին «Ապառաժ»-ի հարցին ի պատասխան՝ ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշել է. «Հանդիպման նախաձեռնությունը ԱՀ նախագահ Բակո Սահակյանինն է: Քննարկվել են այն մարտահրավերները, որոնք առաջացել են Արցախի խնդրի հետ…

Հանդիպում Արմեն Ռուստամյանի հետ

Մայիսի 5-ին ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոնում հանդիպում է կայացել աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ: Հանդիպմանը մասնակցում էին ՀՅԴ Արցախի ԿԿ անդամներ, ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամներ, շրջանների կոմիտեների և ԱԵՄ-ի ՎՄի ներկայացուցիչներ, պաշտոնյա ընկերներ: Հանդիպման ընթացքում Արմեն Ռուստամյանը խոսել է ՀՀ-ում ծավալված համաժողովրդական…

Նոր վարչապետի ընտրությունից հետո պատեհ առիթ կառաջանա բանակցային գործընթացում նոր շեշտադրումներ անելու

Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից օգտվելու առիթը, հավանաբար, փայփայում էին Ադրբեջանի տարբեր շրջանակներ` այդ թվում և պաշտոնական: Բայց, հավանաբար, իրենք էլ ունեն իրենց հաշվարկները և այդ հաշվարկները ելնում են իրական արդյունքները արձանագրելու հաշվարկներից: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արցախի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Իշխանյանը: «Հետևելով ՊԲ պաշտոնական տեղեկատվությանը` տեսնում ենք, որ արցախյան կողմը, հետևելով առաջնագծում իրադարձությունների…

«Ապառաժ»-ի խմբագրական. Զգոնությունը` հրամայական

Անցյալ երկու շաբաթվա ընթացքում մեր տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունները բուռն էին, եւ որին մասնակից ենք` ուզենք, թե ոչ: Բացի Սիրիայի շուրջ տեղի ունեցող իրադարձություններից, քաղաքական դիտանկյունից հագեցած շաբաթ ունեցանք: Ադրբեջանում տեղի ունեցան նախագահական ընտրություններ, իսկ Հայաստանն անցավ նոր կառավարման համակարգի, տեղի ունեցավ ՀՀ նախագահի երդմնակալությունը եւ սկսվել է նոր վարչապետի ընտրության գործընթացը: Այս բոլոր իրադարձություններում՝…