Նորութիւններ

Յունահայ կառոյցներու ներկայացուցիչներու հանդիպում՝ Հ.Հ. նորանշանակ դեսպան պարոն Ֆադէյ Չարչօղլեանի հետ

Հ.Յ.Դ. ­Յու­նաս­տա­նի ­Կեդ­րո­նա­կան ­Կո­մի­տէի նա­խա­ձեռ­նու­թեամբ եւ հրա­ւէ­րով՝ ­Յու­նաս­տա­նի մօտ ­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան նո­րանշա­նակ դես­պան պա­րոն ­Ֆա­դէյ ­Չար­չօղ­լեա­նի հետ յու­նա­հայ գա­ղու­թա­յին կա­ռոյց­նե­րու ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը ծա­նօ­թաց­ման հան­դի­պում մը ու­նե­ցան ­Չո­րեք­շաբ­թի՝ 16 ­Նո­յեմ­բեր 2016ի ե­րե­կո­յեան ժա­մը 8ին, ­Գո­քի­նիոյ «­Զա­ւա­րեան» ­Կեդ­րո­նին մէջ։ Հ.Հ. դես­պա­նին հետ ծա­նօ­թաց­ման այս հան­դի­պու­մին հրա­ւի­րուած էին եւ ներ­կայ գտնո­ւե­ցան, ­Յու­նա­հա­յոց ­Թե­մի ա­ռաջ­նորդ ­Խո­րէն Արք. ­Տող­րա­մա­ճեա­նի գլխա­ւո­րու­թեամբ, ազ­գա­յին…

ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը՝ Հայաստան-Թուրքիա սահմանի մասին

1920թ. նոյեմբերի 22-ին, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Վուդրո Վիլսոնը ստորագրում է իր իրավարար վճիռը՝ Հայաստան-Թուրքիա սահմանագծի մասին։ Այդ օրվան 96-ամյակի առիթով, ստորեւ հրապարակում ենք Հայոց ցեղասպանության հատուցումների ուսումնասիրման խմբի 2015թ. ապրիլին հրապարակված վերջնական զեկույցի «Համառոտ շարադրանք»ի համապատասխան բաժինը եւ կցում նույն զեկոյցը համապատասխան գլուխը՝ ամբողջությամբ։ ԳԼՈՒԽ 5. ՊԱՏՄԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐԸ 1918թ.-ին հիմնադրվում է Հայաստանի…

Սևանա լճում արգելվել է ձկան և խեցգետնի որսը

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի հրամանով ժամանակավորապես դադարեցվել է Սևանա լճում և այնտեղ թափվող գետերում ձկան և խեցգետնի որսը: Նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ հրամանում մասնավորապես ասվում է. «Իշխան և Սիգ ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածում ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով 2016 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 25-ը և 2017 թվականի հունվարի 6-ից մինչև 20-ը ժամանակավորապես…

Լևոն Մկրտչյանն ընդունել է ԵՆԲ փոխնախագահ Յան Վապավուրիի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն նոյեմբերի 19-ին ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Յան Վապավուորիի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` նախարար Լևոն Մկրտչյանը բարձր է գնահատել կրթության ոլորտում ԵՆԲ-ի հետ համագործակցությունը: «Մեզ համար կարևոր է յուրաքանչյուր աշակերտի որակյալ կրթությունն ապահովող ցանկացած նախաձեռնություն` ուղղված ուսումնական հաստատությունների արդիականացմանը, դպրոցների ժամանակակից լաբորատորիաներով հագեցմանը, ինչպես նաև` շենքային պայմանների…

Էութեամբ ու նկարագրով Դաշնակցական

Պուրճ Համուտի Ազգային գերեզմանատան մէջ տեղի ունեցաւ նուիրեալ ընկ. Արա Տէմիրճեանի թաղման կարգը: Արարողութենէն ետք Հ.Յ. Դաշնակցութեան ընտանիքին կողմէ դամբանական հետեւեալ խօսքը արտասանեց Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամ Բենիամին Պչաքճեան: Սիրելի սգակիր ընկերներ, հարազատներ եւ բարեկամներ, Դժուար է խօսիլ Դաշնակցական ընկերոջ մը մասին որու յիսնամեակի վրայ երկարող կուսակցական կեանքի ընթացքին թէեւ ծանօթացած են շատեր, սակայն քիչերը մօտէն…

Դաշնակցական Ուսանողներ Եւ Երիտասարդներ Կը Մասնակցին Քրտամէտ Ժողովուրդներու Ժողովրդավարական Կուսակցութեան Զօրակցութեան Նուիրուած Ցոյցին

Երէկ` կիրակի, 20 նոյեմբեր 2016-ին, ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութենէն եւ Լիբանանի երիտասարդական միութենէն խումբ մը մասնակցեցաւ Թուրքիոյ մէջ գործող քրտամէտ Ժողովուրդներու ժողովրդավարական կուսակցութեան զօրակցութեան ցոյցի մը: Ցոյցը կազմակերպուած էր Լիբանանի մէջ գործող քրտական «Նեւրուզ» ընկերային-մշակութային կազմակերպութեան կողմէ: Ցոյցին մասնակցեցան քրտական տարբեր երիտասարդական եւ ուսանողական միութիւններ: Էրտողանի բռնատիրական վարչակարգին դէմ կազմակերպուած ցոյցը սկիզբ առաւ կէսօրէ ետք…

Դաշնակցական Նուիրեալ Գործիչ Արա Տէմիրճեանի Մարմինը Յանձնուեցաւ Հողին

Շաբաթ, 19 նոյեմբեր 2016-ին, կէսօրէ ետք ժամը 1:00-ին, Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր տաճարին մէջ տեղի ունեցաւ դաշնակցական նուիրեալ գործիչ եւ ՀՅԴ Բիւրոյի երկարամեայ գործավար Արա Տէմիրճեանի Ազգային թաղումը: Նախքան Մայր տաճար հասնիլը, յուղարկաւորութեան թափօրը ուղղուեցաւ «Շաղզոյեան» կեդրոն, ուր ՀՅԴ Բիւրոյի եւ Կեդրոնական կոմիտէի անդամները եւ կեդրոնին մէջ գործող կառոյցներու անձնակազմերը իրենց յարգանքի տուրքը մատուցեցին բազմավաստակ…

Հայ Դատը Հայութեան Առաջնահերթութիւնները Կը Քննէ Ներկայացուցիչներու Տան Խօսնակին Հետ

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ.- Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը կը տեղեկացնէ, թէ վերջերս հանդիպում մը տեղի ունեցած է Միացեալ Նահանգներու Ներկայացուցիչներու տան խօսնակ Փօլ Ռայընի եւ Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբի ատենապետ Ռաֆֆի Համբարեանի միջեւ. ընթացքին քննուած են ամերիկահայութեան համար առաջնահերթ կարեւորութիւն ներկայացնող հարցեր, յատկապէս՝ երկրի արտաքին քաղաքականութեան մէջ։ Նշենք, որ Ներկայացուցիչներու տան հանրապետական մեծամասնութիւնը Նոյեմբեր 15ին, յաջորդ երկու տարուան…

Երեւանում կայացավ Դաշնակցության՝ ՀՀ եւ ԼՂՀ խորհրդարանական պատվիրակությունների հանդիպումը

Այսօր ՀՅԴ ԳՄ «Սիմոն Վրացյան» կենտրոնում տեղի ունեցավ Դաշնակցության` ՀՀ եւ ԼՂՀ խորհրդարանական պատվիրակությունների հանդիպում, որի ընթացքում քննարկվեցին Հայաստանին և Արցախին վերաբերող մի շարք խնդիրներ: Հանդիպումից հետո Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը նշեց, որ իրենց խորհրդարանական խմբակցության տարեկան ծրագրով նախատեսված է տարեկան երկու հանդիպում: «Արցախի ԱԺ Դաշնակցության խմբակցության նախաձեռնությամբ՝ առաջին հանդիպումը որոշեցինք կայացնել…

Հազար Դրամ

Նախորդ շաբաթ պատկերասփռուած նիստի մը ընթացքին նախագահ Սերժ Սարգսեան պաշտպանութեան նախարար Վիգէն Սարգսեանին ուղղելով իր խօսքը` ըսաւ. «Ես կը կարծեմ, այո՛, հիմա եկած է այն ժամանակը, երբ մենք ի վիճակի ենք մեր քաղաքացիներուն օգնութեամբ բարելաւելու կացութիւնը»: Այս խօսքը կը վերաբերի այն առաջարկին, զոր պաշտպանութեան նախարարը ներկայացուցած էր զոհուած կամ վիրաւոր զինուորներուն տրուելիք ապահովագրութեան վճարումներու կտրուկ…