Նորութիւններ

Մեծ շուքով նշվեց Պետրոս (Պետո)Ղևոնդյանի ծննդյան 50-ամյակը

Արցախի հերոս, ազգային-ազատագրական պայքարի մարտիկ Պետրոս (Պետո) Ղևոնդյանը հունվարի 30-ին կդառնար 50 տարեկան: Արցախի հերոսի հոբելյանի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ հուշ-երեկո, որի ընթացքում, հերոսի ընկերները, հարազատներն ու զինակիցները փառաբանեցին Պետոյին` կարևորելով նրա մեծ ներդրումն Արցախի անկախացման գործում: Արցախի հերոս Պետրոս Ղևոնդյանի` Պետոյի գործունեության շնորհիվ մենք այսօր ունենք ազատ և…

ԱԺ ոչ իշխանական ուժերը փետրվարի 3-ին կբարձրացնեն «գազային պայմանագրերի» հարցը

ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը փետրվարի 3-ին ԱԺ–ին կառաջարկեն հրատապ կարգով օրակարգ մտցնել հարց՝ կապված «գազային պայմանագրերի» հետ, առանց փակագծերը բացելու Tert.am-ին ասաց ԱԺ Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը։ «Հիմնական նպատակն այն է, որ, ինչպես նախապես հայտարարել էինք, պետք է ամրապնդվեն այն հիմքերը, որոնցով ոչ իշխանական ուժերը մտադիր են Սահմանադրական դատարան դիմել»,- ասաց…

Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանը ընդնունեց Հայոց ցեղասպանության հարցը դպրոցական ծրագրերում ներառելու բանաձևը

ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգային խորհրդաժողովը, չնայած թուրքամետ լոբբիստական խմբերի ծանր ընդդիմությանը, հունվարի 29-ին միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության մասին ուսուցումը Կալիֆորնիայի դպրոցների ուսումնական ծրագրերում ներառելու մասին AB-659 բանաձևը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ «Ասպարեզ» պարբերականից, բանաձևն այժմ քննարկման կներկայացվի նահանգային Սենատ, ապա կվավերացվի Կալիֆորնիայի կառավարչի ստորագրությամբ: AB-659 բանաձևը նախատեսում է Հայոց ցեղասպանության մասին ուսումնական նյութեր ներառել Կալիֆորնիայի հասարակական…

Արցախի բնակավայրերի վերածնունդն ու հայրենադարձությունը միս ու արյուն են ստանում

Արցախի ազգային վիճակախաղից ստացված 240 միլիոն դրամը կհատկացվի Իշխանաձոր համայնքի վերածնունդին եւ հայրենադարձության գաղափարի կյանքի կոչմանը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը` հավելելով, որ մինչեւ դեկտեմբերի 28-ը պետք է ավարտին հասցնեն համայնքի 37 առանձնատան շինարարական աշխատանքները: Փոխվարչապետի փոխանցմամբ` նախապատրաստական աշխատանքներն արդեն ավարտին են մոտենում եւ փետրվարի կեսերից կսկսվի առանձնատների…

Մենք անզիջում կլինենք մեր ազգային շահերի պաշտպանության գործում

ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեի Հայտարարություն 2013թ. դեկտեմբերի 17-ին Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանը իր անարդար վճռով արդարացրել է մարդու դեմ ոճրագործության իրականացման հերքումը: Փաստորեն անմեղսունակ է ճանաչվել մի հանցագործ, որը հերքում է մարդկության դեմ կատարված ոճրագործությունը, դա անվանելով ՙմիջազգային սուտ՚, իսկ դրա վտանգը կրկնապատկում է այն հանգամանքը, որ այս կեցվածքը միտում ունի դառնալ նախադեպ և առիթ…

Հայ դատը ԱՄՆ-ից պահանջում է կասեցնել 2015-ին Ադրբեջանին ռազմական օգնության հատկացումը

Հակառակորդի դիպուկահարի կողմից հայ զինծառայող Կարեն Գալստյանի սպանության հետ կապված` Հայ դատի ԱՄՆ հանձնախումբն ակտիվացրել է Բաքվին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը կասեցնելու ջանքերը: «Ադրբեջանի կողմից մի քանի ժամ առաջ, ԼՂ սահմանին մեկ այլ հայ զինծառայող Կարեն Գալստյանի սպանությունն ընդգծում է այն հրատապ անհրաժեշտությունը, որ մեր Կոնգրեսը պետք է կասեցնի ԱՄՆ ռազմական օգնությունը, քանի դեռ Բաքուն…

Ֆրանսիայի հայ համայնքն Al Jazeera-ին է ներկայացրել Ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ քայլերը

Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին ընդառաջ հայկական կողմի նախապատրաստական աշխատանքները շարունակում են պաշտոնական Անկարայի ուշադրության կենտրոնում գտնվել: Այս առումով թուրքական կողմին հատկապես մտահոգում են տարբեր երկրներում գտնվող հայկական սփյուռքի կառույցների գործունեությունն ու նախապատրաստությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Ռադիկալ» պարբերականը, Al Jazeera լրատվական գործակալության թուրքական բաժնի լրագրող Վերջիհան Զիֆլիօղլուն այս հարցերի շուրջ խոսել է Ֆրանսիայի…

Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի անկախությունը

Միացյալ Նահանգների ամենախոշոր քաղաքներից Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը միաձայն ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը` որպես անկախ և ինքնիշխան պետություն: Բանաձևում նշվում է, որ ԼՂՀ-ը նպաստում է Կովկասի տարածաշրջանի կայունությանը՝ անցկացնելով ազատ և արդար ընտրություններ: Անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման համար մղված պայքարին, որը ոգեշնչել է նաև տարածաշրջանի շատ ժողովուրդների: Միաժամանակ կոչ է արվում միջազգային…

Ինչո՞ւ Օլանդը Թուրքիայում Հայոց ցեղասպանությանը վերաբերող հայտարարություն արեց

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Փարիզի «ԱՅԲ ՖՄ» հայկական ռադիոկայանի տնօրեն Վարդան Գաբրիելյանը Փարիզի «ԱՅԲ ՖՄ» հայկական ռադիոկայանի տնօրեն Վարդան Գաբրիելյանը Ֆրանսուա Օլանդի հետ մեկնել է Թուրքիա: Նա Ֆրանսիայի նախագահի գլխավորած պատվիրակության անդամ է: Վ. Գաբրիելյանի հետ զրուցեցինք երեկ, երբ այցելությունը դեռ շարունակվում էր, երբ Ֆ. Օլանդը նոր էր ավարտել Թուրքիայի Գալաթասարայի համալսարան կատարած այցելությունը և…

Արամ Մանուկյանի մահվան 95-րդ տարելիցի առթիվ ծաղիկիներ դրվեցին նրա կիսանդրու մոտ

«Երբ գիշերը գա, մտնեք ձեր հոգու սենյակը՝ խոսեք ձեր խղճի հետ եւ ասեք, արդյո՞ք աշխատել եք հայ ժողովրդի համար այնպես, ինչպես Արամը, եղե՞լ եք այնքան անձնազոհ, որքան Արամը, տվե՞լ եք ձեր ամբողջ կյանքը հայ ժողովրդին, ինչպես Արամը»,- Նիկոլ Աղբալյանի խոսքն է գաղափարական զինակցի ու մեծ հայի մասին: Այսօր լրանում է Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր, ներքին…