
Հայոց ցեղասպանության հայրուրամյա տարելիցին ընդառաջ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսու Օլանդը հստակ և կոնկրետ քայլեր կձեռնարկի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման առնչությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Հրաչ Վարժապետյանը: «Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունման մասով ես կասկած չունեմ, որովհետև նախագահը շատ հստակ նշեց, որ նախագահական պալատը հարցը մտադիր է…















