Հ.Յ.Դ. Մամուլ

Սուրիոյ Տագնապի Լուծման Ջանքերու Համակարգման Ռուս-Թրքական Համաձայնութիւն

Ռուսիոյ նախագահ Վլատիմիր Փութին եւ Թուրքիոյ վարչապետ Ռեճեփ Թայիփ Էրտողան համաձայնեցան Սուրիոյ տագնապի լուծման համար ջանքերը համակարգելու, իսկ Ռուսիոյ արտաքին գործոց նախարար Սերկէյ Լաւրով եւ իր թուրք պաշտօնակից Ահմեթ Տաւութօղլու «Ժընեւ-2» միջազգային խորհրդաժողովի գումարումը արագացնելու կարեւորութիւնը շեշտեցին: «Ռաշա Թուտէյ» պատկերասփիւռի կայանը հաղորդեց, որ Քրեմլինի մամլոյ ծառայութիւնը երէկ հրապարակեց հաղորդագրութիւն մը` յայտնելով, որ Փութին եւ Էրտողան…

Արմեն Մարտիրոսյանին մի քիչ մտածելը չէր խանգարի

Իհարկե, մենք ուրախ ենք, որ Երևանի քաղաքապետարանում, ՀՀԿ-ից և ԲՀԿ-ից բացի, ի դեմս «Բարև Երևան» դաշինքի կա նաև ընդդիմադիր ուժ: Մեր կարծիքով՝ Արմեն Մարտիրոսյանը պետք է նկատած լինի, որ առնվազն ընդդիմադիր դաշտից «Բարև Երևանի» դեմ որևէ կեցվածք չի ընդգծվում, չկա նաև նրա գործունեության որևէ քննադատություն: Թվում էր՝ Արմենը պիտի շոյված զգար իրեն դրա համար, բայց,…

«Ազատ Օր»ի հարցազրոյցը Համազգայինի Կեդրոնական Վարչութեան անդամ Մարտիկ Տեմիրճեանի հետ

Աթէնքի մէջ գումարուած Յունաստանի Համազգայինի 18րդ Շրջանային ժողովին ներկայ գտնուեցաւ Համազգայինի Կեդրոնական Վարչութեան անդամ ընկ. Մարտիկ Տեմիրճեան, որ հարցազրոյց մը շնորհեց մեր թերթին, շօշափելով հայ մշակոյթի բնագաւառին եւ միութեան կազմակերպչական իրավիճակի շուրջ կապուած հարցեր Կեդրոնական Վարչութեան անդամներու ներկայութիւնը գաղութներուն մօտ, կը սատարէ փոխադարձ կապերու ամրապնդման եւ բարձր կը պահէ միութեան աշխատանքներու շուրջ տեղեկացուածութեան մակարդակը: Այս…

Կոնգրեսական Քրիս Սմիթը խնդրել է Օբամայի վարչակազմին պատմել սիրիահայերին տրամադրվող օգնության մասին

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին կապերի ենթակոմիտեի անդամները միացել են ենթակոմիտեի ղեկավար կոնգրեսական Քրիս Սմիթին, ով դիմել է նախագահ Օբամայի վարչակազմին` հարցնելով սիրիահայերի, ինչպես նաեւ երկրի մյուս բոլոր քրիստոնյաների բարեկեցության մասին: Սիրիայի կրոնական փոքրամասնությունների խնդիրներին նվիրված լսումների ընթացքում կոնգրեսական Սմիթը դիմել է պետդեպարտամենտի ներկայացուցչին, հարցնելով, թե Օբամայի վարչակազմը կոնկրետ ինչ քայլեր է ձեռնարկել երկիրը լքած…

Հայ Քաղաքական Մտքի Ռազմավարական Վերանայումներու Ժամանակը

Խօսքը կը վերաբերի մեր ժողովուրդի ազգային համընդհանուր ռազմավարութիւնը վերանայման ենթարկելու եւ նորովի սահմանելու հրամայականին, որուն ժամը շատոնց եկած է, եթէ արդէն անցած ալ չէ։ Խօսքը նաեւ չի վերաբերիր հայ ազգային համընդհանուր ռազմավարութիւն մը ունենալու անհրաժեշտութեան, որուն շուրջ 1988էն առաջ թէ ետք հայ քաղաքական միտքը շատ վիճած է, լայնքին-երկայնքին քննարկումներ կատարած է, բայց մինչեւ այսօր սայլը…

Յանկարծ Եթէ Ոգին Ծնի

Այսօր Պաքուի Ազատլիք հրապարակը պիտի թնդայ հինգ հազար ազերի զինուորներու ոտքերու դոփիւնէն, ամառնային արեւուն տակ պիտի փայլատակին քարիւղի տոլարներով գնուած անոնց զէնքն ու զրահը, հարիւրաւոր հրասայլեր, հրթիռակիր բեռնակառքեր, ամէնէն արդիական ու մահացու ռազմական սարքեր, օդաչուներով ու անօդաչու ինքնաթիռներ պիտի փառաւորեն ատրպէյճանական բանակը՝ իր կազմաւորման 95րդ տարեդարձին առթիւ: Ի զուր: Այս տողանցքն ալ ոչինչ պիտի կրնայ…

Կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն աջակցում է Հրանտ Ժամկոչյանի թեկնածությունը Մերիլենդի նահանգային խորհրդարանի ընտրություններում

ԱՄՆ Կոնգրեսում Հայաստանին աջակցող խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնեն (դեմոկրատ` ընտրված Նյու Ջերսիից) աջակցում է Հրանտ Ժամկոչյանի թեկնածությունը Մերիլենդի նահանգային խորհրդարանի անդամի ընտրություններում: Կոնգրեսականը միացել էր Ժամկոչյանին աջակցող Մերիլենդի հայ համայնքի հարյուրավոր անդամներին հունիսի 17-ին կազմակերպված նախընտրական դրամահավաքի ժամանակ: Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին Ամերիկայի Հայ դատի գրասենյակից, ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը, հայ համայնքի ընտրողներն աջակցում են Ժամկոչյանի…

Պռոշյան համայնքը ղեկավարելու համար կպայքարի չորս թեկնածու

Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի ղեկավարի՝ հուլիսի 14-ի արտահերթ ընտրությանը մասնակցելու համար 5 առաջադրվածներից այսօր թեկնածու է գրանցվել 4-ը. անկուսակցական Գալուստ Մկրտչյանն ինքնաբացարկ է հայտարարել: ԿԸՀ նախագահի մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը «Երկիրն այսօրի» հետ զրույցում ամփոփեց, որ, այսպիսով, համայնքի ղելավարի թեկնածու են գրանցվել անկուսակցականներ Ալեքսան Ալեքսանյանը, Ցոլակ Գրիգորյանը, դաշնակցական Վովա Սահակյանը եւ հանրապետատական Արթուր Մուրադյանը: Բոլոր…

Սիրիահայերի օգնության ամերիկյան հիմնադրամը արդեն 500 հազար դոլար է փոխանցել

Անցյալ տարի ԱՄՆ-ում հիմնադրված Սիրիահայերի օգնության հիմնադրամը (Syrian Armenian Relief Fund) արդեն 500 հազար դոլար է փոխանցել: Կազմակերպիչներին հաջողվել է եւս 100 հազար դոլար հավաքել` երկու շաբաթ առաջ Հոլիվուդում կայացած բարեգործական համերգի ժամանակ, հայտնում է Los Angeles Times-ը: Գումարներն ուղարկվում են Սիրիայի ոչ առեւտրային հայկական կազմակեպությունների դաշինքին, որն օգնություն է բաժանում սննդամթերքի, հագուստի, շինանյութերի տեսքով,…

24 Հայորդիներ Միացան Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Շարքերուն

Անցեալ Շաբաթ երեկոյեան, Հայաստանի անկախութեան տարեդարձին առթիւ կազմակերպուած տօնական ճաշկերոյթին իբրեւ նախերգանք, 24 հայորդիներ միացան Հայ Յեղափոխական Դաշնակցութեան շարքերը: ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական կոմիտէի դաստիարակչական յանձնախումբին կողմէ Յարութ Մկրտչեան երդման հանդիսաւոր արարողութիւնը բացաւ՝ զեկուցելով, որ 38 հոգի դիմումնագիր լեցուցած էր միանալու ՀՅԴ շարքերուն: Այս խումբէն 26ը գոհացուցիչ կերպով աւարտեցին դաստիարակչական չորսամեայ ծրագիրը եւ 24ը, ահա՛,…