Դարաններ

Երեւանում մեկնարկում է Համազգային հայ կրթական եւ մշակութային միության 7-րդ Պատգամավորական ժողովը

Երեւանում, այսօր՝ մայիսի 29-ին, տեղի կունենա Համազգային հայ կրթական եւ մշակութային միության 7-րդ Պատգամավորական ժողովի պաշտոնական բացումը, որին հրավիրված են նաեւ հայրենի արվեստագետներ, մտավորականներ։ Նախատեսվում է համագործակցության պայմանագրի ստորագրում ԵՊՀ-ի հետ, ինչպես նաեւ գործակցության հուշագրի ստորագրում ՀՀ Սփյուռքի նախարարության հետ։ Ժողովին իրենց մասնակցությունը կբերեն շուրջ 80 պատվիրակներ աշխարհի 15 երկրներից։ 1928 թ. մայիսի 28-ին Կահիրեում…

Ոչինչ չի կարող ստիպել մեզ հրաժարվել մեր ամենամեծ ձեռքբերումից

«Այսօր արդեն ժամանակն է, որ բազմազան դառնա մեր անվտանգության համակարգը: Այս դեպքում մեր անկախությունն ավելի երաշխավորված կլինի»,- Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա նշեց, որ այսօր կարելի էր մեծ այլընտրանք ունենալ, բայց Հայաստանի անվտանգության համակարգը պայմանավորված է հայ-ռուսական հարաբերություններով: Արմեն Ռուստամյանը Հայաստանի անկախության, պետականության կորստի վտանգ չի տեսնում.…

Մեծամիտ կեցվածքը ՀՀԿ-ի մոտ վաղուց է ձեւավորվել

ՀՀԿ-ի պահվածքը, որ իրենցից լավը չկա, հիշեցնում է հայտնի թագուհու եւ հայելու հեքիաթը, իսկ բոլորս գիտենք, թե ինչ եղավ թագուհու վերջը: ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով Ս. Սարգսյանի՝ ՀՀԿ համագումարում հնչեցրած այն գնահատականին, թե ոչ մի քաղաքական ուժ չի կարող ավելին անել, ինչ անում է ՀՀԿ-ն: «Որեւէ քաղաքական ուժի նման գնահատական…

«Նոր Ջուղայի օրեր» մշակութային միջոցառումներ՝ Հայաստանում

Հանրային կապի գրասենեակ, ազգային առաջնորդարան, Նոր Ջուղա – Հայաստանի Հանրապետութեան Սփիւռքի նախարարութեան կազմակերպութեամբ եւ Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի եւ Հայաստանի Մեսրոպ Մաշտոցի անւան մատենադարանի համագործակցութեամբ Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի Յովսէփ Արեմաթացի եկեղեցու հիմնադրման 350-ամեակի առթիւ «Նոր Ջուղայի օրեր» մշակութային միջոցառումների մեկնարկը տրւեց ուրբաթ, 23 մայիսի 2014 թւականի ժամը 14:00-ին, մատենադարանում: Նոր Ջուղայի ձեռագիր…

ՀՅԴ-ն արձագանքում է Սերժ Սարգսյանի ելույթին

ՀՅԴ Գերագույն մարմնի անդամները մայիսի 24-ին այցելել են Գյումրի, որտեղ հանդիպել են ոչ միայն Գյումրիի, այլեւ Շիրակի մարզի կուսակցական ակտիվի հետ: ՀՅԴ-ն Շիրակի մարզում ձևավորել է յոթ ընկերներից բաղկացած նոր մարզային կոմիտե, որի ներկայացուցիչ է ընտրվել Ռոմիկ Մանուկյանը: Վերջում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի ժամանակ ՀՅԴ գործիչները պատասխանել են լրագրողների հարցերին: ՀՀ նախագահ Սերժ…

Երբ կառավարությունը հրաժարական կտա

Ինչո՞ւ հրաժական տվեց նախկին վարչապետը. հարցերը մնում են օդում կախված Այսօր լրագրողների հետ ԱԺ ավանդական ճեպազրույցի ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը պատասխանելով այն հարցին, թե ինչպես կմեկնաբանի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի այն կանխատեսումը, թե իշխանությունը այլևս ռեսուրս չունի, և վարչապետը ստիպված է լինելու կարճ ժամանակ անց հրաժարական տալ, նշել է, որ նման…

Հայ մամուլը պետք է պատրաստ լինի Անկարայի քարոզչական գործողություններին

Ներկայացվել է «Ազդակ»-ի բացառիկ համարը Լույս է տեսել Բեյրութի «Ազդակ» օրաթերթի բացառիկ հատորը, որ ամբողջությամբ նվիրված է հայ-թուրքական հարաբերություններին, Հայոց ցեղասպանությանը և 100-ամյակին ընդառաջ ծրագրվող ձեռնարկներին: Պարբերականի երկու բացառիկներից մեկն ապրիլի 24-ին է նվիրված, մյուսը՝ ամփոփում է տարին: «Ազդակ»-ի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանն այսօր «Ուրբաթ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ պարբերականն ամեն օր…

ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը չեն մասնակցի կառավարության ծրագրի քվեարկությանը

Խորհրդարանական քառյակը`ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն եւ Ժառանգությունը, չի մասնակցի կառավարության ծրագրի քվեարկությանը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա նշեց, որ այսօր առավոտյան քառյակը նիստ է անցկացրել և նման որոշում է կայացվել: «Քառյակից ոչ ոք քվեարկությանը չի մասնակցի`ի նշան այս ծրագրի դժգոհության եւ մերժման»,- ասաց Արմեն Ռուստամյանը` հավելելով, որ հարցի վերաբերյալ…

Սիմոն Վրացեան (1882-1969). Հայաստանի վարչապետն ու Դաշնակցութեան դրօշակիրը

Մայիս 21ին, Պէյրութի մէջ, յետ-երկարատեւ հիւանդութեան, յոգնաբեկ ու մարած իր աչքերը առյաւէտ փակեց հայ ժողովուրդի նորագոյն պատմութեան մեծանուն կերտիչներէն Սիմոն Վրացեան։ 28 Մայիս 1918ին հիմնուած Հայաստանի Հանրապետութեան չորրորդ եւ վերջին վարչապետն էր Սիմոն Վրացեան՝ Հայաստանի անկախութիւնը կերտած սերունդին արժանաւոր ներկայացուցիչներէն մէկը։ Երկար ապրեցաւ եւ մինչեւ 87 տարեկան հասակը պատնէշի վրայ մնաց Վրացեան՝ գործելով եւ պատասխանատու…

Բողոքի ակցիա Բերձորում՝ ՀՅԴ Արցախի երիտասարդական միության նախաձեռնությամբ

Մայիսի 17 -ին Բերձորում ՀՅԴ Արցախի երիտասարդական միության նախաձեռնությամբ տեղի ունեցավ բողոքի ակցիա վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքի կողմից հնչեցված Ղարաբաղյան հակամարտությանը լուծմանն ուղղված կետերի դեմ, որոնք գրեթե չեն տարբերվում Մադրիդյան տխրահռչակ սկզբունքներից: Բողոքի ակցիային են միացել Արցախի երիտասարդական եւ հասարակական մի շարք կազմակերպություններ, բերձորցիներ: Ցույցի մասնակիցները պարզել էին պաստառներ` «Հարգեք մեր…