Հ.Յ.Դ. Հայաստան

Բոլիվիային հաջորդելու են այլ երկրներ

Աղվան Վարդանյանը վստահ է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին մեծ թվով երկրներ կճանաչեն 20-րդ դարի առաջին մեծ ոճիրը: Հայոց ցեղասպանությունը ճանաչած ամենավերջին երկիրը Հարավայյին Ամերիկայում գտնվող Բոլիվիան է: ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանն նշել է, որ Բոլիվիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը հույս է ներշնչում, որ 100-րդ տարելիցի նախաշեմին այլ երկրներ ևս կիմանան: «Հարավային Ամերիկայում տարիներ շարունակ…

Իշխանությունը թաքնվում է արդար ընտրություններից

Հայաստանում արդար ընտրությունների համար ոչ ոք պատասխան չի տալիս: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 1-ին, Ազգային ժողովում հայտարարել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների նախագծի քննարկումների ժամանակ: Նախագիծը ենթադրում է անցում 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի: Մինասյանի խոսքով՝ այս նախագծի դեմ հնչող բոլոր հնարավոր փաստարկների դեպքում՝ անգամ, ոչ ոք չի կարող ժխտել այն ակնհայտ…

Կքննարկեն երբ գրավոր թուղթ լինի

Աղվան Վարդանյանը` Փաշինյանի նախաձեռնության մասին Հայ Յեղափոխական Դաշնակցությունը դեռ որեւէ առաջարկ չի ստացել Նիկոլ Փաշինյանից՝ վերջինիս կողմից կազմակերպված Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը բարձրացնելու նախաձեռնության վերաբերյալ: Այս մասին NEWS,am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Նա նշեց, որ որեւէ առաջարկ չեն ստացել, երբ ստանան, կքննարկեն եւ կարծիք կհայտնեն: «Չենք քննարկել, երբ որեւէ գրավոր…

Արծվիկ Մինասյանը խոստացավ

«Կուտակային օրենքի անցումային դրույթների հետևանքով` Հայաստանում շուրջ 470 երիտասարդ դասախոսներից և գիտաշխատողներից 120-ն արդեն ազատվել են աշխատանքից` իրենց դիմումի համաձայն, մնացած 350-ը սպասում են հարցի լուծմանը»-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ Հիշեցնենք, որ եթե մինչև դեկտեմբերի 25-ը մասնավոր ոլորտի աշխատողը չհրաժարվի պարտադիր սոցիալական վճարից, ապա այլևս չի կարող հրաժարվել:…

Դաշնակցության հացի մեջ աղ չկա

ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հարցազրույցը «Հայոց Աշխարհ» օրաթերթին -Նախագահ Սերժ Սարգսյանը կառավարությանը հանձնարարեց եւս մեկ անգամ անդրադառնալ քառյակի 12 պահանջներին, բայց եռյակն ասում է՝ որեւէ մեկը պաշտոնապես չի դիմել մեզ նման առաջարկությամբ, մեծամասնությունն էլ հակադարձում է, թե՝ հո ամեն մեկին առանձին հրավիրատոմս չե՞նք ուղարկելու։ Ինչպե՞ս տեղից շարժել դեռ չսկսված՝ փակուղի մտած այս գործընթացը։…

ՀՅԴ խմբակցությունը դեռեւս հստակ որոշում չունի

Պետք է հասկանաս, որ բարիկադում ես, եթե, իհարկե, չունես քո փորած խրամատը ՀՅԴ խմբակցությունը դեռ հստակ որոշում չունի, թե ինչպես է քվեարկելու ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը: Լրագրողների հետ զրույցում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշել է. «Մենք միշտ էլ ասել ենք, որ ԵՏՄ-ի հետ համագործակցությունը մենք դրական ենք գնահատում, որովհետև դա մեր կենսական անհրաժեշտության հարցն է:…

Լավ է, որ կառավարությունն իր խոստմանը տեր է կանգնում

Այսօր ԱԺ արտահերթ նիստում, երբ քննարկվում էր կառավարության ներկայացրած` սահմանամերձ համայնքներին արտոնություններ տալու մասին հարցը, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ կառավարության ներկայացրած այդ օրենքը միանշանակ ողջունելի է: «Հուսամ` այս դրական հատվածը կպահպանեք, իսկ այստեղից հնչող առաջարկությունները նպատակ ունեն միայն ու միայն բարելավելու օրենքը: Բացի այդ` սա այն նախագիծն է, որը միասնականության լավ…

Ադրբեջանը պետք է պատժվի

կոնկրետ թիրախային գործողություններ պետք է իրականացվեն Ուղղաթիռի խոցումը նոր իրավիճակ է ստեղծում հարաբերություններում. մի բան պարզ է` սրանով Ադրբեջանը զրոյացրեց տևական ընդմիջումից հետո այս տարի նախագահների մակարդակով տեղի ունեցած երեք հանդիպումները: Կարծում եմ Հայաստանը պետք է վերանայի իր քաղաքականությունը, քանի որ մենք կորցրեցինք մեր ուղղաթիռի անձնակազմին` հրաշալի տղաներին և ակնհայտ է, որ այս ընթացքը շարունակել…

Սա անարխիզմ է

Արծվիկ Մինասյանը` կառավարության վարած սոցիալական քաղաքականության մասին ԱԺ նիստում, երբ քննարկվում էր 2015թ. բյուջեի նախագիծը, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ներկայացրեց իր դիրքորոշումը` ասելով, որ այն արտացոլում է տնտեսության վիճակը` ցածր դիմադրողությամբ, արտաքին անմրցունակությամբ, նվազող ներդրումներով ու բարձր գործազրկությամբ: Պատգամավորը նշեց, որ ուշադրությամբ հետևել է կառավարության անդամներին, որոնք ներկայացնում էին բյուջեի նախագիծը: Առանձին բացառություններով,…

Մինչեւ հակառակորդը չզգա, որ մեկին տասը պատժվում է, այդ սադրանքները շարունակվելու են

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ադրբեջանի սադրիչ գործողությանը` խոցված հայկական ուղղաթիռին: «Մենք լավ ենք ճանաչում մեր հարեւանին: Նրա քաղաքականությունը տարիների ընթացքում չի փոխվել`անընդհատ լարվածություն ստեղծել, անընդհատ փորձել խոսել ուժի դիրքերից, ցույց տալ, որ դա իր տարածքն է: Սա մեզ համար սովորական է, բայց հակազդեցությունն այս անգամ գոնե պետք…