Հ.Յ.Դ. Հայաստան

Ընտրվել է խոշորին ստվերից դուրս բերելու ոչ արդյունավետ ձևերից մեկը

Արծվիկ Մինասյանը առևտրականների կողքին է «Սա էլ որերորդ դեպքն է, երբ մեր տնտեսվարող սուբյեկտները, մեր քաղաքացիները օրենքներիանդրադառնում են այն ժամանակ, երբ դրանք սկսում են իրենց նկատմամբ կիրառվել: Օրենքի ընդունման ժամանակ ես այն մարդկանցից եմ եղել, ով այս վիճակը կանխատեսել էր»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ բազմաթիվ ձեռքբերումների…

Իշխանության հետ կոալիցիա կազմելը բացառվում է

«Հայ Յեղափոխական Դաշնակցությունը» բացառում է գործող իշխանության հետ կրկին կոալիցիա կազմելը, չնայած որ կոալիցիայից դուրս գալու պատճառ հանդիսացող հայ-թուրքական արձանագրությունները ԱԺ-ից հետ կանչելու հնարավորության մասին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ «Իշխանության հետ կոալիցիա կազմելը պարզապես բացառվում է, ինչ վերաբերում է կոնկրետ խնդիրների հետ կապված մեր գործունեությանը, ապա համագործակցության կենտրոնում սահմանադրական փոփոխություններն են,…

Նախագահի ամենահաջողված ելույթն էր ՄԱԿ-ում

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Հայ Յեղափոխական Դաշնակցությունը համարում է նրա «ամենահաջողված ելույթը՝ դիպուկ և ճիշտ շեշտադրումներով»: Սերժ Սարգսյանը՝ հիշեցնելով, որ Հայաստանի կողմից ստորագրված ցյուրիխյան արձանագրությունները տարիներ շարունակ դարակներում են՝ սպասելով Թուրքիայի խորհրդարանի վավերացմանը, բավական խիստ արտահայտվեց Ղարաբաղի հարցը որպես նախապայման առաջ քաշելու՝ Անկարայի դիրքորոշման վերաբերյալ։ Նա մեջբերեց ժողովրդական խոսքը՝ «գրողի…

Գլխավոր մարտահրավերը ՀՀ իշխանություններինն է

«Հայաստանը բազկերակն է, Սփյուռքի մեջքն ու տանիքը: Պետականություն ունեցող Հայաստանը արդեն բացառիկ արժեք է: Ես համոզված եմ, որ ընդհանրական առումով սրա գիտակցումը Հայաստանում ու Սփյուռքում կա, որովհետև մենք քաղաքակրթորեն իսկապես այն բացառիկ ազգերից ենք, որ շատ մեծ սփյուռք ունենք: Ֆենոմենալ է, որ հայերի ընդամենը 1/3-ն է Հայաստանում ապրում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով Հայաստան-Սփյուռք կապերին,…

Օր առաջ միջին խավի նկատմամբ նպատակային քաղաքականությունը պետք է դառնա առաջնորդող

ԱԺ Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ակնհայտ է համարում, որ Հայաստանում որևէ տնտեսական քաղաքականություն չի նպաստում միջին խավի ձևավորմանը, ինչը նշանակում է երկրի հետընթացի արձանագրում։ «Գլխավոր խնդիրը պետք է լինի փոքր ու միջին բիզնեսի, աշխատավարձի ու աշխատատեղերի ստեղծման քաղաքականության միջոցով նպաստել նման խավի ձևավորումը, ինչը երկրում նաև ժողովրդավարության ամրապնդման կարևոր հենասյունը պետք է…

Կատուն կմլավի, շունն էլ կհաչի

Աղվան Վարդանյանը` ՀՅԴ-ին տրվող պիտակավորումների մասին Այսօր, սեպտեմբերի 19-ին, «Ուրբաթ» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ լրագրողների հետ զրույցում, խոսելով ներքին քաղաքական զարգացումների, մասնավորապես` առաջիկա հանրահավաքին չմասնակցելու` Դաշնակցության որոշման մասին, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նախ նշեց, որ այս օրերին ակնհայտ է, որ մեծ է հետաքրքրությունը ՀՅԴ քայլերի նկատմամբ, և կա մեկնաբանությունների կարիք: Նրա խոսքով`…

ՀՅԴ-ն առաջարկել է, եռյակը չի համաձայնվել

Այսօր քառյակի նիստից հետո ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչո՞ւ սահմանադրական փոփոխությունների պատճառով ՀՅԴ-ն հրաժարվեց քառյակի ձևաչափով համատեղ հանրահավաքից, արդյոք սահմանադրական փոփոխությունների հարցը այդքան կարևոր էր, քան հանրահավաքի հարցը, պատասխանեց. «Նախ ՀՅԴ-ի համար միշտ են կարևորվել սահմանադրական բարեփոխումները, ոչ թե ինքնանպատակ բարեփոխումներ, այլ կողմ ենք և հավատավոր պաշտպանում ենք…

ՀՅԴ -ն հանրահավաքին չի մասնակցի

Այսօր քառյակը նիստ էր հրավիրել, որի ընթացքում պետք է հստակեցներ առաջիկա մարզային այցելությունների և հանրահավաքի հետ կապված հարցեր: Օրակարգում եղել է հիմնական 3 հարց` 1. համատեղ հանրահավաք անցկացնելու օրը և վայրը, 2. հանրահավաքի օրակարգը և բովանդակությունը, 3. միասնական մարզային այցելությունները: Նիստում որոշվել է, որ 3 քաղաքական ուժերը` ԲՀԿ-ն, «Ժառանգությունը» և ՀԱԿ-ը, հոկտեմբերի 10-ին` ժամը 18:00-ին,…

Տեղի է ունենում քառյակի նիստը

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում քիչ առաջ սկսվեց ոչ իշխանական ուժերի (քառյակի) նիստը։ Քառյակի նիստին ԲՀԿ-ից մասնակցում են Նաիրա Զոհրաբյանը, Ստեփան Մարգարյանը եւ Վարդան Օսկանյանը։ ՀՅԴ-ից ներկա են Արմեն Ռուստամյանը, Աղվան Վարդանյանն ու Արծվիկ Մինասյանը։ ՀԱԿ-ից այստեղ են Արամ Մանուկյանն ու Լեւոն Զուրաբյանը, իսկ «Ժառանգությունից» Ռուբիկ Հակոբյանն ու Թեւան Պողոսյանը։ Նիստում որոշվելու է համատեղ հանրահավաքի…

Բաց խոսենք, ո՞րն է ձեր նպատակը

Այսօր «Սահմանադրական բարեփոխումների մասին «Ժառանգության» նախաձեռնած խորհրդաժողովի ժամանակ ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանը հարց է ուղղել՝ ԲՀԿ-ին, «Ժառանգությանը» եւ ՀԱԿ-ին, որոնք գտնում են, որ այսօր ժամանակը չէ սահմանադրական փոփոխությունների. «Եթե դու համարում ես, որ այս իշխանություններն այնքան վատն են, որ որեւէ բան նրանց չպետք թույլ տալ, ուրեմն հայտարարեք նրանց թշնամի եւ վերաբերվում ես թշնամու պես՝ ոչնչացնում…