Լուրեր

Որակական փոփոխությունների հնարավորություն է առաջացել

Այսօր հասարակությունը միանշանակ փոփոխություններ է ակնկալում, և հիմա առաջացել է փոփոխություններ իրականացնելու հնարավորություն: «Նոր Սահմանադրությամբ իսկապես պայմաններ կստեղծվեն իշխանության վերարտադրությունը նվազեցնելու համար,- սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում չարենցավանցիների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը: Նրա խոսքով` ներկայումս, ցավոք, ոչ միայն տնտեսությունն է ստվերային, այլ նաև քաղաքականությունը, որոշումները կայացվում են մի քանի մարդու կողմից՝…

Գիտաժողով`Ամստերդամի Ազատ համալսարանում

Նոյեմբերի 7-ին Ամստերդամի Ազատ համալսարանում տեղի ունեցավ գիտաժողով՝ «Չճանաչված երկրներ. ո՞րն է լուծումը» անվանումով: Գիտաժողովը կազմակերպել էր ՀՅԴ Նիդերլանդների Հայ Դատի հանձնախումբը: Դասախոսելու համար հրավիրվել էին համլսարանների դասախոսներ, Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր Հարի Վան Բոմելը և ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արմեն Սարգսյանը: Նախօրեին Ադրբեջանի դեսպանությունը մեծ հակաքարոզչություն էր ծավալել գիտաժողովի դեմ և կառավարությանն ու խորհրդարանին…

Տեղի ունեցավ Կոմիտաս վարդապետի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը

Ս.թ. նոյեմբորի 6-ին Սանկտ-Պետերբուրգում կայացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված կենտրոնական միջոցառումը: Սանկտ-Պետերբուրգի Վասիլեօստրովսկի շրջանի «Կամսկի» այգում տեղի ունեցավ Կոմիտաս վարդապետի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը: Հանդիսավոր արարողությանը մասնակցում էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, Սանկտ-Պետերբուրգի Նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն, Սանկտ-Պետերբուրգի Օրենսդիր ժողովի ղեկավար…

Հայ Դատի Յանձնախումբի Նեցուկը Ապահոված Թեկնածուներուն Մեծ Մասը Կ՛ընտրուի

ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը կը տեղեկացնէ, թէ իր աջակցութիւնը վայելող թեկնածուներուն մեծ մասը կրցած է յաջողութիւն արձանագրել Երեքշաբթի, Նոյեմբեր 3ին տեղի ունեցած տեղական ընտրութիւններուն ընթացքին։ Ինչպէս հաղորդած էինք արդէն, յաղթանակ արձանագրած էր Մոնթեպելլոյի քաղաքապետ Ճեք Հաճինեան, որ քաղաքապետական խորհուրդի անդամ վերընտրուեցաւ։ Անոր կողքին, քաղաքապետական խորհուրդի անդամ վերընտրուած է Ռոլինկ Հիլզէն Ֆրենք Ծերունեան,…

Ռուսաստանը միշտ էլ սիրաշահելու է Ադրբեջանին ու Թուրքիային

Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անակնկալ էին այն առումով, որ իշխող կուսակցությունն այսքան մեծ առավելությամբ ընտրվեց. այսօր, նոյեմբերի 4-ին, Փաստարկ մամուլի ակումբում լրագրողներին ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: «Հունիսին՝ առաջին ահաբեկչությունից առաջ, քրդական շրջանակները նախատեսում էին, որ Էրդողանը կգնա այս քայլին, այսինքն` երկրում կստեղծի…

Պարագվայի սենատը Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւ է ընդունել

Պարագվայի սենատում ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւ։ Բանաձեւն ընդունվել է միաձայն։ Այս մասին «Երկիրն այսօրին» հայտնեցին ՀՅԴ Հարավային Ամերիկայի Հայ դատի հանձնախմբից։ Հրապարկված հռչակագրում, որի բնօրինակը ներկայացնում ենք ստորեւ, Պարագվայի սենատն արձանագրում է, որ «Ճանաչում է Հայ Ժոողովրդի ցեղասպանությունը, որ իրագործվել է 1915-23 թվականներին Օսմանյան Կայսրությունում, եւ ոգեկոչում է 100-րդ տարելիցը՝ իբրեւ…

Յիշատակի Հանդիսութիւն` Գաղափարի Մարտիկ Սարգիս Զէյթլեանի Առեւանգման Եւ Նահատակութեան 30-Ամեակին Առիթով

Երէկ երեսուն տարի առաջ անարգօրէն առեւանգուած եւ նահատակուած` ՀՅԴ Բիւրոյի նախկին անդամ, գաղափարի մարտիկ Սարգիս Զէյթլեանի յիշատակի հանդիսութիւնն էր: Բեմէն նահատակ ընկերոջ խօսքն ու շունչը կը պատգամէին հանդիսատեսին. «Թօթափել մեր եսակեդրոն անհատապաշտութիւնը եւ փոխարէնը զարգացնել հաւաքական մեր գիտակցութեան ու գործունէութեան կամքը, ազգային միութեան եւ համազգային իտէալներու կենսագործման ի խնդիր հաւաքական մեր պայքարը»: ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական…

Բագրատունի Հանդիպումներ Կ՛ունենայ Ապահովական Պատասխանատուներու Հետ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունի անցնող օրերուն հանդիպումներ ունեցաւ երկրի ապահովական սպասարկութեանց պետերուն հետ, որոնց հետ քննարկումի նիւթ դարձուց Լիբանանի անդորրութեան պահպանման առնչուող հարցեր: Բագրատունի յաջորդաբար տեսակցեցաւ բանակի գաղտնի սպասարկութեան պետ զօր. Էտմոն Ֆատելի, Պետական անվտանգութեան սպասարկութեան պետ զօր. Ժորժ Քարաայի եւ Ընդհանուր ապահովութեան ընդհանուր տնօրէն հազարապետ-զօրավար Ապպաս Իպրահիմի հետ: Վերջին հանդիպումին…

Հաղորդագրութիւն

Երէկ` հինգշաբթի, 8 հոկտեմբեր 2015-ի երեկոյեան, ՍԴ Հնչակեան կուսակցութեան Լիբանանի Շրջանի վարիչ մարմինը ընդունեց ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի պատուիրակութիւնը: Ժողովականները քննարկեցին երկրին զգայուն իրավիճակը եւ շեշտեցին, որ այս հանգրուանին լիբանանահայութիւնը հեռու պէտք է պահել ամէն տեսակի ներքին լարուածութիւններէ եւ չտարուիլ որեւէ ժխտական հոսանքով, որ կրնայ զգայնութիւններ ստեղծել գաղութին մէջ, ինչպէս նաեւ որոշեցին հետամուտ ըլլալ պահպանելու…

Աշխատանքային այց Սանկտ-Պետերբուրգ

Ս.թ.սեպտեմբերի 30-ին կայացավ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանի աշխատանքային այցը Սանկտ-Պետերբուրգ: Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում Մարտին Սարգսյանի և Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանի մասնակցությամբ մեկնարկեց ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Պիլոտային ծրագիրը, որը հնարավորություն կտա ՌԴ Հյուսիս-Արևմտյան տարածաշրջանում ժամանակավոր կամ մշտական բնակություն հաստատած ՀՀ քաղաքացիներին, այնպես էլ…