
Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, չի բացառում, որ առաջիկա ամիսներին ընդդիմությանը կհաջողվի առաջադրել գործող նախագահին լուրջ մարտահրավեր նետելու ունակ թեկնածուի: «Հայաստանի վիճակն այնպիսին է, որ բոլոր զարգացումներն էլ հնարավոր են», – ասաց Աղվան Վարդանյանը` հիշեցնելով 1996 թվականի նախագահական ընտրությունները, երբ ընդդիմությունը միասնական թեկնածու ուներ` Վազգեն…















