
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի անդամներ Գասպար Կարապետյանն ու Պետո Դեմիրճյանը հանդիպում են ունեցել Լյուքսեմբուրգի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության անդամ եւ խորհրդարանի փոխնախագահ Լորան Մոզարի հետ եւ երախտիքի խոսք հղել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում ցուցաբերած աջակցության համար: Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբից, հայ ներկայացուցիչները Լյուքսեմբուրգի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւին կողմ քվեարկած…















