Լուրեր

ՀՅԴ ԳՄ նախաձեռնությամբ` կցուցադրվեն ազատամարտիկ Սամվել Թադեւոսյանի ֆիլմերը

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը սեպտեմբերի 2-7-ը նախաձեռնել է Արցախի Հանրապետության Անկախությանը նվիրված միջոցառումների շարք: Միջոցառումների մեկնարկը տրվեց սեպտեմբերի 2-ին` Եռաբլուրից: Այսօր` սեպտեմբերի 5-ին, ժամը 19:30-ին, Հյուսիսային պողոտայի սկզբնամասում (Աբովյան փողոցին հարող կողմից) հանդիպում-քննարկում «Խոնարհ հերոսներ» փաստագրական ֆիլմաշարի ռեժիսոր, սցենարիստ Սամվել Թադևոսյանի հետ: 20:00-ից կցուցադրվեն պատերազմի ողջ ընթացքն անցած ու իր տեսախցիկով Արցախյան հերոսամարտը վավերացրած ազատամարտիկ,…

Արցախի անկախությանը նվիրված` ՀՅԴ-ական միջոցառումները շարունակվում են

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը սեպտեմբերի 2-7-ը նախաձեռնում է Արցախի անկախությանը նվիրված միջոցառումների շարք: Միջոցառումների մեկնարկը տրվեց սեպտեմբերի 2-ին` Եռաբլուրից: Այսօր` սեպտեմբերի 3ին, ժամը 18.00-ին Հյուսիսային պողոտայի եւ Աբովյան փողոցի հարակից տարածքում կբացվի «Մեր Արցախը» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը: Նույն վայրում ժամը 20:00-ին կցուցադրվի երիտասարդ կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Ղարաբաղ՝ թաքնված գանձ» ֆիլմը:

Բողոքի ակցիա` Հրաչ Մուրադյանի սպանությունը բացահայտելու պահանջով

Այսօր լրանում է Արցախյան ազատամարտի հերոս, «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանակիր, Պռոշյան համայնքի ղեկավար Հրաչ Մուրադյանի դավադիր սպանության հինգերորդ ամիսը, սակայն մեղավորները դեռ պատժված չեն։ Հանցագործությունը բացահայտելու և մեղավորներին պատժելու պահանջով` Հրաչ Մուրադյանի հարազատները և ընկերներն այսօր` սեպտեմբերի 2-ին, ժամը 17:00-ին բողոքի ակցիա են կազմակերպում ՀՀ ոստիկանության գլխավոր վարչության դիմաց (Նալբանդյան 130): ՀՅԴ Գերագույն մարմին

Հրաչ Մուրադյանի սպանության բացահայտման բոլոր երաշխիքները կան

Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում օգոստոսի 23-ին` սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի ծննդյան օրը, տեղի է ունեցել հիշատակի արարողություն: Միջոցառումն անցկացվել է Պռոշյանի գյուղապետարանի շենքի բակում, որտեղից մեծ բազմությունը` մարտական ընկերներ, կուսակիցներ, բարեկամներ, հարազատներ, ինչպես նաեւ գյուղի բնակիչներ, շարժվել են Պռոշյանի Ազատամարտիկների պանթեոն, ուր թաղված է Հրաչ Մուրադյանը: Հրաչ Մուրադյանի գերեզմանին ծաղիկներ դնելուց հետո` ելույթ են ունեցել…

«Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն ուսման վարձերի թանկացման հարցով լսումներ են պահանջում

Հայաստանի Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը եւ «ՀՅԴ» խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը այսօր՝ օգոստոսի 20-ին նամակով դիմել են համանուն հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանին: «Ժառանգություն» խմբակցության մամուլի ծառայությունից հայտնում են, թե պատգամավորներն առաջարկել են ուսման վճարների թանկացման խնդիրը քննարկելու համար յոթօրյա ժամկետում խորհրդարանական լսումներ…

Կյանքում այդպիսի սխալ էլ չեմ անի. Կապանի ՀՅԴ-ական նախկին քաղաքապետը՝ թիվ 38 ընտրատարածքում առաջադրվելու մասին

Սյունիքի մարզի Կապան քաղաքի նախկին քաղաքապետ, Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ Արթուր Աթայանը, ով 2008թ.-ին Կապանի ընտրություններում հաղթել էր գործող քաղաքապետ, Հանրապետական կուսակցության անդամ Արմեն Կարապետյանին և ընտրվել քաղաքապետ, հրաժարվում է այլևս զբաղվել քաղաքականությամբ, իսկ մարզի թիվ 38 ընտրատարածքում իր թեկնածությունն առաջադրելու շուրջ շրջանառվող խոսակցությունների մասին չի էլ լսել: «Չէ՛, չէ՛, ես չեմ լսել այդ…

Արմեն Ռուստամյանը հանդիպել է Շվեդիայի դեսպանին

ԵՐԵՎԱՆ (ՀՅԴ Մամլո դիվան) – Այսօր, հուլիսի 26-ին, ՀՅԴ «Քրիստափոր Միքայելյան» կենտրոնում, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ընդունել է Շվեդիայի դեսպան Դիանա Ճանսեյին։ Հայաստանում հավատարմագրված դեսպանը (նստավայրը՝ Թբիլիսի) Երեւան է այցելել մի շարք քաղաքական հանդիպումներ ունենալու նպատակով։ Արմեն Ռուստամյանը դեսպանին է ներկայացրել Դաշնակցության տեսակետները՝ ներքաղաքական զարգացումների եւ Հայաստան-Եվրոմիություն…

ՀՅԴ-ն ձեռնամուխ է եղել «Հրաչ Մուրադյան. Արդարության պահանջ» հասարակական շարժման ստեղծմանը

Պռոշյանի նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունը բացահայտելու համար ՀՅ Դաշնակցություն կուսակցությունը ձեռնամուխ է եղել «Հրաչ Մուրադյան. Արդարության պահանջ» անվանումով հասարակական շարժման ստեղծմանը: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱԺ Դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Աղվան Վարդանյանի խոսքով, իրենց պետք չէ, որ անմեղ մարդիկ դատապարտվեն չկատարած հանցանքի համար: «Հրաչ Մուրադյանը իսկական ազատամարտիկ էր,…

Ճիշտ ճանապարհ չեն ընտրել

Կայքերից մեկը` 1in.am-ը գրել է, թե հնարավոր է` առաջիկայում Վազգեն Խաչիկյանի գործով հարցաքննվի նաեւ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը: «Այդ ընթացքում ՀՅԴ-ն կոալիցիայի անդամ էր, եւ Ա. Վարդանյանն էլ որոշ ժամանակ սոցապ նախարարն էր: Իսկ Սոցիալական ապահովության ծառայությունը, որն այդ ժամանակ ղեկավարում էր Վ. Խաչիկյանը, գտնվում է սոցիալական ապահովության նախարարության ենթակայության ներքո: Կարծիք կա, որ…

Անկախ մարմինը պետք է անկախ լինի

Անկախ Հայաստանի Վերահսկիչ պալատի վերջին բացայայտումների առնչութեամբ նախագահ Սերժ Սարգսեանի հրավիրած խորհրդակցութունը և այդ խարհրդակցության ժամանակ նախագահի ելույթը մտահոգվելու տեղիք են տվել Հայ Յեղափոխական Դաշնակցությանը: ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը «Ազատութուն» ռադիոկայանի թղթակցի հետ զրույցում մտավախություն է հայտնել, որ այսպիսի քննարկումները կարող են հանգեցնել Վերահսկիչ պալատի հիմնարկը «խեղդելուն»:…