Ամսական արխիւներ. January 2013

Չերեւացող Աշխատանքներ

Ինչո՞վ զբաղուած են դաշնակցականները Արեւմտեան Միացեալ Նահանգներու մէջ: Դաշնակցական շարքայինը, կուսակցական միաւորները՝ կոմիտէութիւնները, անոնց ղեկավար մարմինները՝ կոմիտէները, համադրող-ղեկավարող շրջանային մարմինը՝ Կեդրոնական կոմիտէն: Այս դաշնակցական համակարգը, կառոյցը, համայնքին ազգային միջավայր, ազգային գաղափարախօսութիւն, ազգային-համազգային խնդիրներու լուսաբանում, ազգային առաջնորդութիւն ապահովելու խնդիր ունի: Ազգային միջավայր ստեղծելու համար, Դաշնակցական կառոյցը կ՛աշխատի Հայ կեդրոններու ցանցերը ընդարձակել, արդիականացնել, զանոնք հայկականութեան շունչով լեցնել…

Հայաստանն ունի ժողովրդագրական պատկերի բարելավման գերխնդիր

Նախագահական ընտրությունները կարող էին նկատելի շրջադարձ լինել ընդհանրապես մեր երկրի ընտրական մշակույթի կայացման գործընթացում։ Խոսքն այստեղ սոսկ ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ կազմակերպելու դասական կարգախոսի լիարժեք իրարանցման մասին չէ: Ընտրություններն այս հանգրվանին կարող են լինել համեմատաբար ավելի ժողովրդավար, քաղաքակիրթ և կազմակերպվածության առումով ավելի համահունչ միջազգային օրինաչափություններին։ Խնդիրը, սակայն, մրցակցային դաշտի չկայացումն է։ Ավելի կոնկրետ՝ իրոք,…

Հարցազրոյց` Լիբանան ապաստանած սուրիահայերու օժանդակութեան պատասխանատուներու հետ

Սուրիոյ ծանօթ դէպքերուն պատճառով Լիբանան ապաստանած են մեծ թիւով սուրիահայ ընտանիքներ, որոնք կարիքը ունին տարբեր տեսակի օժանդակութիւններու եւ նեցուկի: ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէն ամիսներէ ի վեր լծուած է աշխատանքի` անհրաժեշտ օժանդակութիւններու ապահովման եւ կազմակերպման համար: Այս մասին, վերջերս մամուլին մէջ լոյս տեսաւ հաղորդագրութիւն մը, որ ամփոփ ներկայացումը կատարեց ցարդ կատարուած աշխատանքին: Նկատի ունենալով կատարուած աշխատանքին…

Եվրախորհրդարանում անցկացվելիք համաժողովին կքննարկվեն Ցեղասպանության ճանաչմանը, Հարավ. Կովկասին առնչվող հարցեր

Եվրոպական Միության հետ հարաբերությունները խթանելով և անդամ պետությունների հետ երկխոսելով ուժեղացնել Հայաստանը. սա է Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի օրակարգային հարցը։ Այս մասին «Արմենպրես»-ի` Բրյուսելի թղթակցի հետ զրույցում նշեց Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի տնօրեն Գասպար Կարապետյանը` ընդգծելով` որքան ուժեղ է Հայաստանը, այնքան ուժեղ կլինի նրա ձայնը։ Այդ նպատակների իրականացման ճանապարհին նախաձեռնվել է Հայ-եվրոպական երրորդ համաժողովը, որը…

Ինչի՞ հաշվին է Ադրբեջանը բարեկամություն հաստատում

Ադրբեջանական մամուլը, հղում անելով իրենց նախագահի պաշտոնական կայքին, նշում է, որ օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Ուրուգվայի նախագահի հատուկ պատվիրակ Դիեգո Կանեպայի հետ, ով Ալիեւին է փոխանցել Ուրուգվայի նախագահ Խոսե Ալբերտո Մուհիկի Կորդանոյի նամակը եւ հայտնել, որ նախագահից հատուկ կարգադրություն է ստացել` Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերությունները զարգացնելու: Նա նշել է, թե Ուրուգվայը հետաքրքրված…

Հ.Յ.Դ. Յունաստանի Հայ Դատի Յանձնախումբը պարգեւատրուեցաւ Պոնտոսցիներու միութեան կողմէ

Շաբաթ 19 Յունուարի երեկոյեան, Այիա Վարվարայի պոնտոսցիներու միութեան կողմէ կազմակերպուեցաւ նոր տարուայ առիթով գաթայի ձեռնարկ մը։ Տօնական մթնոլորտի մէջ կատարուեցաւ գաթայի կտրումը, որու յաջորդեց պոնտական աւանդական պարերու ներկայացում։ Բացումը կատարեց միութեան նախագահ տիկին Սոֆիա Սաւիտու։ Պատուոյ գիրեր յանձնուեցան Յունաստանի ոտնագնդակի ազգային խումբի վեթերան մարզիկ Գոսթաս Նեսթորիտիսի, յունահռոմէական ըմբշամարտի երիտասարդներու աշխարհի ախոյեան Տիմիթրիս Փափատոփուլոսի, Ասորիներու միութեան…

Ինչո՞ւ Արցախը Չի Կարող Լինել Ազրպէյճանի Կազմում. Արցախը Վերադարձաւ «Մասամբ Ազատ» Երկրների Ընտանիք

Ամիսներ առաջ Հունգարիան Ազրպէյճանին արտայանձնեց ցմահ դատապարտուած մարդասպան Ռամիլ Սաֆարովին: Վերջինս Պաքու վերադառնալուն պէս ոչ միայն ազատ արձակուեց, այլ ստացաւ նոր բնակարան, գնդապետի կոչում, հունգարական բանտում անցկացրած տարիներին չվճարուած աշխատավարձը, ինչպէս նաեւ հերոսացուեց ու փառաբանուեց պետական եւ ժողովրդական մակարդակով: Չնայած միջազգային կազմակերպութիւնների եւ առանձին երկրների ամենախիստ քննադատութիւններին` Իլհամ Ալիեւը յայտարարեց, թէ Սաֆարովին ազատ արձակելու որոշումը…

Ինչ բերաւ եւ ինչ տարաւ անցնող 2012 տարին

Ամանորի եւ Ս. Ծննդեան շնորհաբաշխ եւ օրհնաբեր տօներուն առիթով, «Գանձասար»ի խմբագրութեան եւ ողջ անձնակազմի անունով ջերմապէս կը շնորհաւորենք մեր ընթերցողները, ի սրտէ մաղթելով որ նորընծայ 2013 թուականը բարեբեր, յաջողութիւններով եւ նուաճումներով հարուստ տարի մը ըլլայ հանուր հայութեան, Հայաստանին ու Արցախին համար։ Թող բարօրութիւնն ու զարգացումը, սէրն ու համերաշխութիւնը համակեն մեր ողջ ժողովուրդի կեանքը, ի Հայաստան…

ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը Օբամային կոչ է արել մինչեւ Ապրիլի 24-ը հանդիպել հայ համայնքի ղեկավարների հետ

ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը այսօր շնորհավորական ուղերձ է հղել նախագահի պաշտոնում Բարաք Օբամայի երկրորդ երդմնակալության կապակցությամբ և կոչ է արել վերսկսել հարաբերությունները ամերիկահայերի հետ և մինչև Ապրիլի 24-ը հանդիպել համայնքի ղեկավարների հետ։ «Մենք շնորհավորում ենք Ձեզ՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, ողջունում Ձեր երդմնակալությունը և ԱՄՆ-ի երկու միլիոն հայերի անունից վերահաստատում մեր հետաքրքրվածությունը՝ աշխատելու…

Կսատարի՞ ՀՅԴ-ն որեւէ թեկնածուի, թե՞ ոչ

«Հայ Յեղափոխական Դաշնակցության Գերագույն ժողովը Գերագույն մարմնին լիազորել է հետեւել ընտրարշավին եւ հարկ եղած դեպքում հայտարարությամբ հանդես գալ», -ասել է ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը: Ըստ նրա` դեկտեմբերի 25-ին, երբ կայացավ Գերագույն ժողովը, պարզորոշ չէր, թե ովքեր կգրանցվեն նախագահի թեկնածու, ինչպիսին կլինի ընտրարշավը, դրա համար էլ այդ ժամանակ նման լիազորություն չի տրվել: «Երբ քարոզարշավը սկսվի,…