Ամսական արխիւներ. June 2013

Վիրահայութան հարցերուն շուրջ հանդիպում Պրիւքսելի մէջ

ՊՐԻՒՔՍԵԼ.- Երեքշաբթի 24 յունիս, 2013-ին, Եւրոխորհրդարանէն ներս «Դէպի ո՞ւր կ’ուղղուի Վրաստանը» խորագիրով զրոյց մը տեղի ունեցաւ, կազմակերպուած՝ Եւրոխորհրդարանի Եւրոպայի ժողովրդական կուսակցութիւն (ԵԺԿ) խմբակցութեան կողմէ, զրուցավարութեամբ եւրոերեսփոխաններ՝ Կունար Հոքմարքի (Շուէտ) եւ Քրիսթոֆ Լիսեքի (Լեհաստան)։ Վրաստանէն հրաւիրուած էին նախկին կառավարական կուսակցութեան բարձրաստիճան անձեր, գլխաւորութեամբ՝ Դաւիթ Փաքրածէի, որ կուսակցութեան խորհրդարանական խումբի ղեկավարն է։ Եւրոպացի երեսփոխանները իրենց ներածականներով ներկայացուցին…

Արմեն Մարտիրոսյանին մի քիչ մտածելը չէր խանգարի

Իհարկե, մենք ուրախ ենք, որ Երևանի քաղաքապետարանում, ՀՀԿ-ից և ԲՀԿ-ից բացի, ի դեմս «Բարև Երևան» դաշինքի կա նաև ընդդիմադիր ուժ: Մեր կարծիքով՝ Արմեն Մարտիրոսյանը պետք է նկատած լինի, որ առնվազն ընդդիմադիր դաշտից «Բարև Երևանի» դեմ որևէ կեցվածք չի ընդգծվում, չկա նաև նրա գործունեության որևէ քննադատություն: Թվում էր՝ Արմենը պիտի շոյված զգար իրեն դրա համար, բայց,…

«Ազատ Օր»ի հարցազրոյցը Համազգայինի Կեդրոնական Վարչութեան անդամ Մարտիկ Տեմիրճեանի հետ

Աթէնքի մէջ գումարուած Յունաստանի Համազգայինի 18րդ Շրջանային ժողովին ներկայ գտնուեցաւ Համազգայինի Կեդրոնական Վարչութեան անդամ ընկ. Մարտիկ Տեմիրճեան, որ հարցազրոյց մը շնորհեց մեր թերթին, շօշափելով հայ մշակոյթի բնագաւառին եւ միութեան կազմակերպչական իրավիճակի շուրջ կապուած հարցեր Կեդրոնական Վարչութեան անդամներու ներկայութիւնը գաղութներուն մօտ, կը սատարէ փոխադարձ կապերու ամրապնդման եւ բարձր կը պահէ միութեան աշխատանքներու շուրջ տեղեկացուածութեան մակարդակը: Այս…

Կոնգրեսական Քրիս Սմիթը խնդրել է Օբամայի վարչակազմին պատմել սիրիահայերին տրամադրվող օգնության մասին

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին կապերի ենթակոմիտեի անդամները միացել են ենթակոմիտեի ղեկավար կոնգրեսական Քրիս Սմիթին, ով դիմել է նախագահ Օբամայի վարչակազմին` հարցնելով սիրիահայերի, ինչպես նաեւ երկրի մյուս բոլոր քրիստոնյաների բարեկեցության մասին: Սիրիայի կրոնական փոքրամասնությունների խնդիրներին նվիրված լսումների ընթացքում կոնգրեսական Սմիթը դիմել է պետդեպարտամենտի ներկայացուցչին, հարցնելով, թե Օբամայի վարչակազմը կոնկրետ ինչ քայլեր է ձեռնարկել երկիրը լքած…

Հայ Քաղաքական Մտքի Ռազմավարական Վերանայումներու Ժամանակը

Խօսքը կը վերաբերի մեր ժողովուրդի ազգային համընդհանուր ռազմավարութիւնը վերանայման ենթարկելու եւ նորովի սահմանելու հրամայականին, որուն ժամը շատոնց եկած է, եթէ արդէն անցած ալ չէ։ Խօսքը նաեւ չի վերաբերիր հայ ազգային համընդհանուր ռազմավարութիւն մը ունենալու անհրաժեշտութեան, որուն շուրջ 1988էն առաջ թէ ետք հայ քաղաքական միտքը շատ վիճած է, լայնքին-երկայնքին քննարկումներ կատարած է, բայց մինչեւ այսօր սայլը…

Երբեք երկրում ներքին լարվածությունը այնքան սրված չի եղել, որքան այսօր

Երկրում ներքին լարվածությունը երբեք այնքան սրված չի եղել, որքան այսօր, հունիսի 26-ին «Ուրբաթ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանը: Եկրում բարոյահոգաբանական ծանր մթնոլորտ է, ազգային-պետական արժեքների նահանջ, հեռանկարի բացակայություն, արտագաղթի տրամադրություններ եւ այս ֆոնին նաեւ կառավարության կամ իշխող մեծամասնության ներսում որոշակի գործընթացներ, ՎՊ-Կառավարություն ակնհայտ հակասություն, օֆշորային սկանդալներ, խախտումներ…

Յանկարծ Եթէ Ոգին Ծնի

Այսօր Պաքուի Ազատլիք հրապարակը պիտի թնդայ հինգ հազար ազերի զինուորներու ոտքերու դոփիւնէն, ամառնային արեւուն տակ պիտի փայլատակին քարիւղի տոլարներով գնուած անոնց զէնքն ու զրահը, հարիւրաւոր հրասայլեր, հրթիռակիր բեռնակառքեր, ամէնէն արդիական ու մահացու ռազմական սարքեր, օդաչուներով ու անօդաչու ինքնաթիռներ պիտի փառաւորեն ատրպէյճանական բանակը՝ իր կազմաւորման 95րդ տարեդարձին առթիւ: Ի զուր: Այս տողանցքն ալ ոչինչ պիտի կրնայ…

Մասաչուսեթսի Սենատի արտահերթ ընտրություններում հաղթել է Ամերիկայի Հայ դատի աջակցությունը վայելող Էդ Մարքին

Մասաչուսեթսի Սենատի արտահերթ ընտրություններում հաղթել է ԱՄՆ Հայ դատի աջակցությունը վայելող Էդ Մարքին: ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը շնորհավորել է կոնգրեսական Էդ Մարքիին Մասաչուսեթսի Սենատի արտահերթ ընտրություններում հաղթանակ տանելու կապակցութայմբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին նշվում է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջում: Մինչեւ 2015 թվականի հունվար Էդ Մարքին (դեմոկրատ` ընտրված Մասաչուսեթսից) կզբաղեցնի պետքարտուղար Ջոն Քերրի նախկին պաշտոնը…

Կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն աջակցում է Հրանտ Ժամկոչյանի թեկնածությունը Մերիլենդի նահանգային խորհրդարանի ընտրություններում

ԱՄՆ Կոնգրեսում Հայաստանին աջակցող խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնեն (դեմոկրատ` ընտրված Նյու Ջերսիից) աջակցում է Հրանտ Ժամկոչյանի թեկնածությունը Մերիլենդի նահանգային խորհրդարանի անդամի ընտրություններում: Կոնգրեսականը միացել էր Ժամկոչյանին աջակցող Մերիլենդի հայ համայնքի հարյուրավոր անդամներին հունիսի 17-ին կազմակերպված նախընտրական դրամահավաքի ժամանակ: Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին Ամերիկայի Հայ դատի գրասենյակից, ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը, հայ համայնքի ընտրողներն աջակցում են Ժամկոչյանի…

Պռոշյան համայնքը ղեկավարելու համար կպայքարի չորս թեկնածու

Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի ղեկավարի՝ հուլիսի 14-ի արտահերթ ընտրությանը մասնակցելու համար 5 առաջադրվածներից այսօր թեկնածու է գրանցվել 4-ը. անկուսակցական Գալուստ Մկրտչյանն ինքնաբացարկ է հայտարարել: ԿԸՀ նախագահի մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը «Երկիրն այսօրի» հետ զրույցում ամփոփեց, որ, այսպիսով, համայնքի ղելավարի թեկնածու են գրանցվել անկուսակցականներ Ալեքսան Ալեքսանյանը, Ցոլակ Գրիգորյանը, դաշնակցական Վովա Սահակյանը եւ հանրապետատական Արթուր Մուրադյանը: Բոլոր…