
Մինչ իշխող կուսակցությունը տոնում է մայիսի 5-ին անցկացված Երևանի ավագանու ընտրությունների պաշտոնական արդյունքները, ընտրություններին մասնակցած երկու ուժ պատրաստվում են բողոքարկել դրանք: Հայ ազգային կոնգրեսը մի քանի տեղամասերից վերահաշվարկ է պահանջում, մի քանիսի արդյունքներն էլ պահանջում է անվավեր ճանաչել։ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն երեկ լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ իրենք էլ են բողոքարկելու…















