
Պռոշյանի նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունը բացահայտելու համար ՀՅ Դաշնակցություն կուսակցությունը ձեռնամուխ է եղել «Հրաչ Մուրադյան. Արդարության պահանջ» անվանումով հասարակական շարժման ստեղծմանը: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱԺ Դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Աղվան Վարդանյանի խոսքով, իրենց պետք չէ, որ անմեղ մարդիկ դատապարտվեն չկատարած հանցանքի համար: «Հրաչ Մուրադյանը իսկական ազատամարտիկ էր,…















