Ամսական արխիւներ. March 2016

Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարը նպտաստել է Արգենտինայում մարդու իրավունքների իրավիճակի բարելավմանը

Հարավային Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հայտարարություն է տարածել Արգենտինայում ռազմական հեղաշրջման 40-ամյակի առնչությամբ: Ինչպես հաղորդում է prensaarmenia.com.ar կայքը, հայտարարության մեջ նշվում է, որ ժողովրդավարության վերականգնումից հետո Արգենտինան մեծ նվաճումներ է արձանագրել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: «Հայ ժողովրդի հանդեպ իրականացված ցեղասպանության ճանաչման, արդարության և փոխհատուցման համար մեր պայքարն իր մեծագույն հաջողություններն արձանագրեց այն ժամանակ, երբ մարդու…

Հայաստանի կառավարության մեջ Դաշնակցության լինելը նշանակում է Սփյուռքի ներկայություն

Ֆրանսիայի բոլոր խոշոր քաղաքներում ապրիլի 24-ին ցույցեր և տարբեր միջոցառումներ են անցկացվելու: Այս մասին «Արմենպրես» -ի մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսում նշեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը` ընդգծելով, որ բոլոր միջոցառումներն ունենալու են պահանջատիրական բնույթ: «Փարիզում կազմակերպվող միջոցառումները կառավարական բնույթ ունեն: Հերթական տարին է, որ մենք ապրիլի 24-ի միջոցառումները…

Տարաձայնությունները հիմնականում մարտավարական են

«Հրապարակ» օրաթերթի հարցազրույցը ԻԻՀ խորհրդարանում հյուսիսային իրանահայության պատգամավոր Կարեն Խանլարյանի hետ – Թույլ տվեք շնորհավորել Ձեզ եւ հարավային իրանահայության պատգամավոր Ժորժիկ Աբրահամյանին՝ Իրանի Իսլամական Հանրապետության նոր գումարման խորհրդարանում այդ երկրի հայության շահերը ներկայացնելու բարձր պատվին արժանանալու կապակցությամբ: Խնդրում եմ ներկայացրեք ԻԻՀ խորհրդարանում ազգային փոքրամասնություններից ընտրվող պատգամավորների հանգամանքը: Դա մեզ համար հետաքրքիր է նրանով, որ նոր Սահմանադրությամբ…

Համաձայն են ցանկացած քննարկման. բայց ոչ վերջնագրերի լեզվով

«Հայոց Աշխարհ» օրաթերթի հարցերին պատասխանում է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը -Ի՞նչ ակնկալիքներ ունեք «4+4+4» ֆորմատով երկխոսելու եւ կոնսենսուսի գալու ՀԱԿ-ի նախաձեռնությունից. դա աշխատո՞ղ տարբերակ է ձեր կարծիքով։ -Ցանկացած ֆորմատով պատրաստ ենք քննարկումների՝ ամեն մի ձեւաչափ մեզ համար ընդունելի է։ Եթե կլինի բոլոր կողմերի ցանկությունը՝ կառուցողական դաշտում համոզելու իրար, ապացուցելու, հիմնավորելու սեփական տեսակետները եւ…

Դաշնակցության Նոր Նորքի տարածքային նորաբաց կենտրոնը կրում է Նիկոլ Դումանի անունը

Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում Նանսենի փողոցում գտնվող Դաշնակցության տարածքային նորաբաց կենտրոնը դառնալու է ոչ միայն կուսակցության աշխատանքների կազմակերպման, այլ նաեւ երիտասարդների միավորման կենտրոն։ 1989 թվականին Նոր Նորքում ձեւավորված կուսակցական միավորը կրում է հայ ազատագրական պայքարի լեգենդար հերոս Նիկոլ Դումանի անունը։ Գրասենյակը վերանորոգվել է ՀՅԴ Ավստրալիայի «ԴՐՈ» կոմիտեության, Երիտասարդական Միության եւ Հայ Օգնության Միության աջակցությամբ:…

Ակնարկ. Եւրոպայի Ահաբեկչական «Գարուն»-ը

Երէկ ամբողջ աշխարհի ուշադրութիւնը կեդրոնացաւ Եւրոպայի մայրաքաղաքը ցնցած ահաբեկչական արարքներու շարքին վրայ: Ամբողջ Եւրոպային ուղղուած ահաբեկչական արարքներուն շարժառիթները կարելի չէ միանշանակօրէն բանաձեւել` իրենց բոլոր հետապնդած նպատակները միանշանակ նշելով: ՏԱՀԵՇ-ի դէմ ամէնէն բիրտ պատերազմը այս օրերուն կը տարուի սուրիական տարածքներու վրայ ռուս-ամերիկեան համաձայնութեամբ, Եւրոպայի երկրորդական մասնակցութեամբ, սակայն հարուածուողը նախ եւ առաջ այս տարողութեամբ Եւրոպան է: Արդէն…

Ապահով ենք, սակայն վրդոված

ՀՅԴ Երոպայի Հայ Դատի յանձնախումբը եւ աշխատակիցները, Պելճիքայի Հայ Դատի յանձնախումբը խորապէս սրտնեղած են Պրիւքսելի եւ Զաւենթեմի միջազգային օդակայանի այսօրուան ահաբեկչական ցաւալի յարձակումներէն: Ապահով ենք, սակայն վրդոված: Շնորհակալ ենք բոլոր անոնց, որոնք հեռաձայնեցին եւ զօրակցական պատգամներ ուղարկեցին: Կը ցաւակցինք անմեղ կեանքերու կորուստին, եւ մեր մտածումները եւ աղօթքները կ’ուղղենք անոնց ընտանիքներուն եւ բարեկամներուն: Այսօրուան աշխարհին մէջ…

Դավիթ Լոքյանը հանդես է եկել դասախոսությամբ ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի ժամանակ

ՀՀ Զինված ուժերի 2016թ. պատրաստության պլանի համաձայն, ս.թ. մարտի 21-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում մեկնարկել են Զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքները, որոնք նպատակ ունեն կատարելագործել հրամանատարների ու նրանց շտաբների տեսական և գործնական ունակությունները, ռազմավարական և օպերատիվ-մարտավարական օղակների կառավարման մարմինների ներդաշնակության աստիճանը, բարձրացնել ԶՈՒ ղեկավար կազմի մասնագիտական պատրաստության մակարդակը: Այսօր հերթական օպերատիվ հավաքի ժամանակ…

Քաղաքական կողմնորոշում ունեցող մարդն է դառնում ակտիվ քվեարկող

Հայաստանի երիտասարդական հիմնադրամն այսօր շուրջ 794 ուսանողի ուսման վարձի փոխհատուցման հավաստագրեր հանձնեց: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը: Լրագրողների հետ զրույցում նախարարը նշեց, որ հիմնադրամը բավական դրական աշխատանք է կատարում, և հարյուրավոր ուսանողներ կարողանում են կրթաթոշակ ստանալ: Դիտարկմանը, թե հիմնադրամի` ուսանողներին փոխանցած գումարները պետական բյուջեի գումարներն են, և նախարարի կարծիքով` ինչքանո՞վ են…

Եթե քաղաքական համաձայնություն լինի, Արցախում նախագահի ինստիտուտը կարող է վերանալ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը: – Արցախի նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ: Ձեր կարծիքով՝ սահմանադրական փոփոխությունները անհրաժեշտությո՞ւն են Արցախում, դրանք ի՞նչ են փոխելու. արդյո՞ք Հայաստանի տարբերակի կրկնօրինակը չի լինելու: – Իրականում մեր երկրում ծագել է անհրաժեշտություն բարեփոխումներ անելու, որի հիմքը պետք է լիներ հետևյալը. առաջին՝ կառավարման…